Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը տարածաշրջանների ղեկավարների հետ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակում հետագա քայլերի վերաբերյալ քննարկումից հետո հայտարարել է Գերմանիայում կարանտինը մինչեւ ապրիլի 18-ը երկարացնելու մասին, COVID սահմանափակումները կխստացվեն զատկի ժամանակահատվածում՝ ապրիլի 1-5-ը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ներկայիս կարանտինային միջոցառումները գործում են մինչեւ մարտի 28-ը: Մամուլի ասուլիսի ժամանակ, որի հեռարձակումը կատարվել է Գերմանիայի կառավարության կայքում, Մերկելը նշել է, որ Գերմանիայում հիմա համավարակի երրորդ ալիքն է, իրավիճակը բարդանում է վիրուսի ավելի վտանգավոր բրիտանական շտամի գերակշռությամբ:
Գերմանիայի կանցլերի խոսքով՝ որոշում է ընդունվել ապրիլի 1-5-ը ժամանակահատվածում մեկուսացման ռեժիմի խստացման մասին, ընդ որում՝ ապրիլի 1-ը եւ 3-ը հայտարարված են «հանգստյան օրեր»: Հինգ օր շարունակ գործելու է «նստած ենք տանը» սկզբունքը: Հնարավոր են մասնավոր հանդիպումներ երկու տնտեսությունների անդամների միջեւ, ընդ որում՝ հանդիպման մասնակիցների թիվը 5 մարդուց չպետք է անցնի (բացառություն են մինչեւ 14 տարեկան երեխաները):
Դրանից բացի, եթե 7 օրում 100 հազար բնակչին բաժին ընկնող վարակման դեպքերի թիվը գերազանցի 100-ը, տվյալ տարածքում սահմանփակող միջոցառումները կխստացվեն:
Խնդրում են Զատկի կրոնական հավաքներն անցկացնել առցանց: Իշխանությունները նաեւ կոչ են անում հրաժարվել արտասահմանյան ուղեւորություններից եւ նախազգուշացնում են արտասահմանից վերադառնալուց հետո ինքնամեկուսացման անհրաժեշտության մասին:
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
14:03
18:00
17:45
17:36
17:17
17:03
14:49
14:33
14:15
13:44
13:23
13:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44