ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելը հայտարարել է, որ շարունակելու են Թուրքիայի մոնիթորինգը մինչև ամառ:
ԵՄ ԱԳ նախարարների ժողովին հաջորդած ասուլիսի ժամանակ Բորելը, ըստ ermenihaber.am-ի՝ տեղեկացրել է, որ ժողովի օրակարգի մի կարևոր մասը նվիրված է եղել ԵՄ-Թուրքիա հարաբերություններին՝ միաժամանակ նշելով, որ այդ թեման ավելի մանրամասն քննարկվելու է մարտի 25-26-ին տեղի ունենալիք ԵՄ երկրների առաջնորդների գագաթնաժողովին:
Խոսելով Թուրքիայի հետ հարաբերությունների ներկա վիճակի մասին՝ Բորելը նշել է, որ վերջին շրջանում Թուրքիայից դրական ազդակներ են ստանում, սակայն Թուրքիայում տեղի ունեցող որոշ զարգացումներ մտահոգիչ են, իսկ Արևելյան Միջերկրականում, չնայած լարվածության թուլացմանը, իրավիճակը դեռ շարունակում է փխրուն մնալ:
ԵՄ պաշտոնյան նշել է, որ քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP-ԺԴԿ) գործունեության դադարեցման պահանջով սկսված դատավարությունը, Ստամբուլյան կոնվենցիային Թուրքիայի անդամակցության դադարեցումը և նմանատիպ զարգացումները Թուրքիային հեռացնում են Եվրամիության ուղուց:
Բորելը, շեշտելով, որ Թուրքիայի հետ կապված և՛ դրական, և՛ բացասական զարգացումներ կան, ասել է. «Մենք Թուրքիայի հետ ցանկանում ենք հարաբերություններ հաստատել, որպես միության անդամի թեկնածու, որպես հարևանի ու մի երկրի, որի հետ կարելի է ամենալ հարաբերություններ կառուցել: Միևնուն ժամանակ ցանկանում ենք դա անել՝ պաշտպանելով անդամ երկրների ու ԵՄ-ի շահերը»:
Եվրոպացի պաշտոնյան նշել է, որ Թուրքիայի դիրքորոշումը մշտադիտարկելու են մի քանի հարցերում, որնցից թվում են լինելու Կիպրոսի խնդրի լուծման ուղղությամբ տեղի ունենալիք զարգացումները:
Բորելը տեղեկացրել է նաև, որ այդ թեման քննարկելու է ուշ երեկոյան Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպման ժամանակ:
17:43
17:29
17:13
16:57
16:48
16:34
16:17
15:58
15:43
15:29
15:14
14:58
14:36
14:22
13:59
13:47
13:34
13:22
13:20
13:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02