Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի (ՈւՄՀ) Գլխավոր քարտուղար, Հունաստանի խորհրդարանի անդամ դոկտոր Մաքսիմոս Հարակոպուլոսը 2021 թվականի մարտի 17-ին հանդես է եկել հայտարարութամբ՝ Լեռնային Ղարաբաղում քրիստոնեական հուշարձանների պաշտպանության վերաբերյալ։
Հայտարարության մեջ ասվում է. «Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովը բազմիցս հայտարարել է համաշխարհային քաղաքակրթության հուշարձանները՝ դրանց ոչնչացման, ինքնության աղավաղման կամ նպատակի փոփոխության սպառնալիքի որոշումներից և գործողություններից պաշտպանելու անհրաժեշտության մասին: Մարդկությունը զգալի առաջընթաց է արձանագրել համաշխարհային մշակութային ժառանգության ցուցադրման մեջ, որը ներառում է կրոնական հուշարձանները, որոնք կամ շարունակվում են, կամ դադարել են օգտագործվել ըստ նշանակության»:
Ասվում է, ժամանակակից քաղաքակրթությունը հասկանում և ճանաչում է հուշարձանների հսկայական պատմական և հոգևոր արժեքը, որոնց միջոցով տեղի է ունենում ներկայի բեղմնավոր երկխոսությունը պատմական անցյալի և մարդկային ոգու վեհ նախագծերի հետ, ինչը նախադրյալ է մտքի հետագա զարգացման համար և մեր ընդհանուր արժեքների ամրապնդման համար: Բացի այդ, պատմության և պաշտամունքի յուրաքանչյուր հուշարձանի նկատմամբ պատշաճ հարգանքը նպաստում է կրոնական համայնքների միջև փոխըմբռնմանը և հարգանքին և, ի վերջո, նպաստում է ժողովուրդների խաղաղ գոյակցությանը:
«Սակայն, ցավոք, այսօր էլ իրադարձություններ են շարունակում տեղի ունենալ, որի արդյունքում այդ սկզբունքները խախտվում են: Կան դեպքեր, երբ երկար պատմություն ունեցող և գեղագիտական և գեղարվեստական արժեք ունեցող կրոնական հուշարձանները կամայականորեն վերափոխվել են իրենց համար խորթ կրոնական միջոցառումներ անցկացնելու կամ դրանք այլ նպատակով օգտագործելու վայրեր:
Այսպիսով, վերջերս, Թուրքիայի քաղաքական ղեկավարության որոշման հիման վրա, Սուրբ Սոֆիան վերածվեց մզկիթի, չնայած այն բանին, որ այն կառուցվել է 6-րդ դարում և ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության պահպանվող հուշարձանների պաշտոնական ցուցակում:
Երբեմն պատմության և մշակույթի հուշարձաններն ամբողջությամբ ոչնչացվում են, չնայած դրանք վկայում են համապատասխան տարածքներում այլ ժողովուրդների, կրոնների և քաղաքակրթությունների դարավոր ներկայության մասին: Նման գործողությունները բազմիցս արձանագրվել են Կոսովոյում և Մետոհիջայում, Սիրիայի և Իրաքի գրավյալ տարածքներում, ինչպես նաև թուրքական բանակի կողմից գրավված Կիպրոսի Հանրապետության տարածքներում:
Վերոգրյալի հիման վրա, որպես բազմաթիվ երկրների խորհրդարանների ներկայացուցիչներ, անհրաժեշտ ենք համարում ամեն անգամ արտահայտել մեր կատեգորիկ անհամաձայնությունը՝ այս կարգի պրակտիկայի հետ և հորդորել միջազգային կազմակերպություններին և կառավարություններին կանխել այն:
Այս կապակցությամբ մենք կցանկանայինք հատուկ ուշադրություն հրավիրել իրավիճակին, որը ստեղծվել է Լեռնային Ղարաբաղում արյունալի պատերազմի ավարտից անմիջապես հետո: 2020 թ. նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության արդյունքում`Ադրբեջանի վերահսկողության տակ անցան հսկայական տարածքներ՝ հայ ժողովրդի և նրա Առաքելական քրիստոնեական եկեղեցու մշակութային գանձերով, որոնք համաշխարհային քաղաքակրթության համար ունեն մեծ կրոնական, պատմական և գեղարվեստական արժեք:
Կարծում ենք, որ այդ հուշարձանները անհապաղ նկարագրման և պաշտպանության կարիք ունեն միջազգային հանրության և իրավասու միջազգային կազմակերպությունների կողմից:
Մենք կոչ ենք անում ՄԱԿ-ին և ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ նպաստել հայ ժողովրդի մշակութային հարստության և հուշարձանների պաշտպանությանը, որոնք ներկայումս գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ և թույլ չտալ փոխել դրանց նպատակը կամ ոչնչացումը:
Անտարբերությունը կամ հետաքրքրության բացակայությունը կարող են անդառնալի վնաս հասցնել ամբողջ մարդկությանը պատկանող հուշարձաններին»,-ասվում է հայտարարության մեջ։
Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովը միավորում է 21 պետությունների քաղաքական գործիչներին, որոնք ընդգրկված են Արևելյան եկեղեցիների երկթև սրբանկարում։
Այն ստեղծվել է 1994 թվականի նոյեմբերի 4-ին հույն քաղաքական գործիչների նախաձեռնությամբ։ Վեհաժողովի մշտական քարտուղարությունը գտնվում է Աթենքում։ 2001 թվականից Եվրոպայի խորհրդարանականների աշխատանքին մասնակցում են նրանց համադավանները Ավստրալիայից և ԱՄՆ-ից։
19:33
17:49
17:36
17:25
17:18
17:02
13:48
13:25
13:11
12:55
11:13
10:54
10:35
10:19
10:02
15:22
11:12
10:45
10:19
10:03
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03