ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են 37-ամյա տղամարդու սպանության դեպքի մի շարք հանգամանքներ:
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 54-ամյա, 31-ամյա և 34-ամյա տղամարդիկ խմբի կազմում, ավազակությամբ զուգորդված շահադիտական դրդումներով 37-ամյա տղամարդուն առանձնակի դաժանությամբ դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկելու նպատակով, 2021թ. մարտի 8-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Հրազդան գետի ափին գտնվող «Բջի գյոլ» կոչվող վայրում ալկոհոլ օգտագործելուց հետո, մեկը մյուսի գործողությունները լրացնելով, մուրճով հարվածներ են հասցրել 37-ամյա տղամարդու պարանոցի հատվածին, որի արդյունքում վերջինս ուշագնաց ընկել է գետնին: Այնուհետև հանել են վերջինիս բաճկոնը, վերցրել նրա մոտ գտնվող գումարը և «Սամսունգ» մոդելի բջջային հեռախոսը: 31-ամյա տղամարդը, նկատելով, որ 37-ամյա տղամարդը ողջ է, իրենց հանցավոր մտադրությունները ավարտին հասցնելու նպատակով, վերջինիս տեղափոխել են շուրջ 150 մետր հեռավորության վրա գտնվող բետոնե ջրատար և առանձնակի դաժանությամբ՝ խեղդելու եղանակով, նրան նետել են այնտեղ: 37-ամյա տղամարդը, ուշքի գալով, փորձել է բռնվել ջրատարի պատից, սակայն տղամարդկանցից մեկը, նկատելով այդ հանգամանքը, մոտեցել է նրան, ոտքով հարվածել դեմքին, որից հետո վերջինս կրկին ուշագնաց է եղել և մահացել:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ վերոհիշյալ 3 տղամարդկանց մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 2-րդ մասի 5-րդ, 7-րդ և 8-րդ կետերով: Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է:
15:55
15:48
15:35
15:17
15:03
13:29
13:00
12:33
12:09
10:56
10:07
09:35
09:02
17:20
17:12
17:02
16:45
16:39
16:28
16:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55