Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Ես կանխավ նախկին ու ներկա, գործող, թե պահեստազորային բոլոր զինվորականներից ներողություն եմ հայցում այս մտքերը շարադրելուց առաջ, քանի որ պետք է ասեմ այն, ինչն արդեն չեմ կարող չասել.. Երեկվանից մտածում էի գրել այս տողերը, թե՞ չգրել… Ի վերջո, որոշեցի գրել, մանավանդ, որ մարտի 11-ի ֆեյսբուկյան իմ գրառման մեջ արդեն կանխատեսել էի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի «նշանակման» հետ կապված վարչապետ-նախագահ «ոսկերչական ճշգրտությամբ» իրականացվող «գործարքի» հանգուցալուծումը: Եվ այսպես, դիմում եմ Արտակ Դավթյանին. -Պարոն գեներալ-լեյտենանտ, չգիտեմ, թե ինչից դրդված Դուք երկրորդ անգամ ընդունեցիք ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի պաշտոնն զբաղեցնելու Ձեզ արված առաջարկը (միայն չասեք՝ Հայրենիքի և ժողովրդի հանդեպ ունեցած պարտքի զգացումից դրդված), բայց, որ դա անչափ տգեղ և հայ սպայի պատվին անվայել քայլ էր, գոնե ինձ՝ պահեստազորային սպայիս համար, միանշանակ է: Անգամ, եթե Ձեզ տրված էր իրավիճակից դուրս գալու երկու տարբերակ, 1-ին՝ ինչ-որ «կարված գործի» համար կանգնել դատարանի առաջ և 2-րդ՝ հրաժարվել առաջարկվող պաշտոնից, ապա արժանապատիվ զինվորական մարդու համար, կարծում եմ, պետք է նախընտրելի լիներ առաջին տարբերակը: Որովհետև այդպես Դուք կարող էիք Ձեզ դրսևորել ոչ թե որպես ինչ-որ մեկի հլու կամակատար, այլ սեփական սկզբունքների տեր այն գեներալը, ով պատրաստ է հանուն Երկրի և սեփական արժանապատվության անել այն, ինչը նրանից ակնկալում է մտածող ժողովրդի մեծամասնությունը: Ափսոսում եմ, որ եղավ ճիշտ այնպես, ինչպես կանխատեսում էի: Ափսոսում եմ նաև բոլոր նրանց համար, ովքեր կրելով բարձրաստիճան սպայի ուսադիրներ և ունենալով անցած մարտական ուղի, ստիպված են լինելու կատարել այն հրամանները, որոնք բխում են ոչ թե Հայրենիքի, այլ բացառապես մեկ մարդու շահից… Պատիվ ունեմ»:
09:18
09:01
17:18
16:44
16:18
16:04
15:55
15:35
15:09
14:48
14:14
13:33
13:08
12:35
12:09
11:43
11:15
10:33
10:00
17:49
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15