ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են 37-ամյա տղամարդու սպանության դեպքի մի շարք հանգամանքներ: «Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 54-ամյա, 31-ամյա և 34-ամյա տղամարդիկ խմբի կազմում, ավազակությամբ զուգորդված շահադիտական դրդումներով 37-ամյա տղամարդուն առանձնակի դաժանությամբ դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկելու նպատակով, 2021թ. մարտի 8-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Հրազդան գետի ափին գտնվող «Բջի գյոլ» կոչվող վայրում ալկոհոլ օգտագործելուց հետո, մեկը մյուսի գործողությունները լրացնելով, մուրճով հարվածներ են հասցրել 37-ամյա տղամարդու պարանոցի հատվածին, որի արդյունքում վերջինս ուշագնաց ընկել է գետնին: Այնուհետև հանել են վերջինիս բաճկոնը, վերցրել նրա մոտ գտնվող գումարը և «Սամսունգ» մոդելի բջջային հեռախոսը: 31-ամյա տղամարդը, նկատելով, որ 37-ամյա տղամարդը ողջ է, իրենց հանցավոր մտադրությունները ավարտին հասցնելու նպատակով, վերջինիս տեղափոխել են շուրջ 150 մետր հեռավորության վրա գտնվող բետոնե ջրատար և առանձնակի դաժանությամբ՝ խեղդելու եղանակով, նրան նետել են այնտեղ: 37-ամյա տղամարդը, ուշքի գալով, փորձել է բռնվել ջրատարի պատից, սակայն տղամարդկանցից մեկը, նկատելով այդ հանգամանքը, մոտեցել է նրան, ոտքով հարվածել դեմքին, որից հետո վերջինս կրկին ուշագնաց է եղել և մահացել: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ վերոհիշյալ 3 տղամարդկանց մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ (սպանություն) հոդվածի 2-րդ մասի 5-րդ, 7-րդ և 8-րդ կետերով: Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրության մեջ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
19:33
17:49
17:36
17:25
17:18
17:02
13:48
13:25
13:11
12:55
11:13
10:54
10:35
10:19
10:02
15:22
11:12
10:45
10:19
10:03
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03