«Հրապարակ» թերթը գրել էր, որ անցել է չորս ամիս, բայց Արցախում 68.000-ական դրամները չեն ստացել: «Չնայած Հայաստանի կառավարությունը դեռևս անցած տարվա դեկտեմբերին աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի միջոցով հայտարարեց, որ կառավարությունը 25 միլիարդ դրամ է հատկացրել նախարարությանը՝ պատերազմի հետևանքով առաջացած սոցիալական խնդիրները լուծելու համար, իբր գերատեսչությունն աջակցության շուրջ 15 ծրագիր է իրականացնելու, օրինակ՝ Արցախում հաշվառում ունեցող յուրաքանչյուր քաղաքացու 68 հազար դրամ է հատկացվում, ևս 15 հազար դրամ հավելավճար՝ սեփականություն չունեցողներին, սակայն Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը երեկ մեր լրագրողին ասել է, որ անցել է չորս ամիս, բայց Արցախում 68 հազարական դրամները չեն ստացել»,- գրել էր թերթը: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամլո խոսնակ Զառա Մանուչարյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով տարածված տեղեկությանը՝ նշեց. «Վերոնշյալ ծրագրի շրջանակում (68.000+15.000) վճարման մասին ծանուցվել է շուրջ 101.000 քաղաքացի, աջակցությունը ստացել է շուրջ 100.000 քաղաքացի։ Ծրագրի բյուջեն շուրջ 7 մլրդ 350 մլն դրամ է»: Հիշեցնենք՝ Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի հետևանքով տեղահանված և փաստացի ՀՀ-ում գտնվող կամ Արցախում գտնվող Արցախի քաղաքացիներին, որոնք ունեն Արցախի հաշվառում, ՀՀ կառավարության որոշմամբ հատկացվում է միանվագ դրամական օգնություն՝ յուրաքանչյուր շահառուի համար նվազագույն ամսական աշխատավարձի չափով (68.000 ՀՀ դրամ), ինչպես նաև կեցավայրի համար տրամադրվում է լրացուցիչ աջակցություն՝ 15.000 դրամի չափով այն շահառուներին, ովքեր չունեն սեփականության (այդ թվում՝ բաժնային) իրավունքով Հայաստանի Հանրապետությունում գտնվող անշարժ գույք: Սույն միջոցառման շահառու չեն կարող հանդիսանալ Արցախի հաշվառում ունեցող պետական կամ համայնքային բյուջեից աշխատավարձ ստացող անձինք, Հայաստանի Հանրապետությունում աշխատող անձինք կամ անհատ ձեռնարկատերերը, 18-58 տարեկան արական սեռի անձինք (բացառությամբ 1-ին և 2-րդ կարգի հաշմանդամների):
12:06
11:45
11:33
11:15
10:55
10:33
09:02
14:35
14:03
13:34
13:09
11:22
10:44
10:02
12:36
12:21
12:03
11:46
11:16
11:02
14:35 08.11.25
14:03 08.11.25
13:09 08.11.25
13:34 08.11.25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01