Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի (ՈՒՄՎ) գլխավոր քարտուղար, Հունաստանի խորհրդարանի անդամ, ՈՒՄՎ քարտուղարության լիազորված դոկտոր Մաքսիմոս Խարակոպուլոսը հանդես է եկել Լեռնային Ղարաբաղում քրիստոնեական հուշարձանների պաշտպանությանն ուղղված հայտարարությամբ: Հայտարարությունը հնչեցվել է վեհաժողովի կազմակերպած հեռակոնֆերանսի ժամանակ: «Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովը բազմիցս հայտարարել է համաշխարհային քաղաքակրթության հուշարձանները պաշտպանելու անհրաժեշտության մասին` դեմ լինելով դրանց ոչնչացմանը, ինքնության աղավաղմանը կամ նպատակի փոփոխությանը: Մարդկությունը զգալի առաջընթաց է արձանագրել համաշխարհային մշակութային ժառանգության ցուցադրման մեջ: Այն ներառում է կրոնական հուշարձաններ, որոնք կամ շարունակվում են, կամ դադարել են օգտագործվել իրենց նպատակների համար: Ժամանակակից քաղաքակրթությունը հասկանում եւ ճանաչում է հուշարձանների հսկայական պատմական եւ հոգեւոր արժեքը, որոնց միջոցով տեղի է ունենում երկխոսություն պատմական անցյալի եւ մարդկային ոգու վեհ մտահղացումների միջեւ, ինչը նախադրյալ է մտքի հետագա զարգացման եւ մեր ընդհանուր արժեքների ամրապնդման համար: Բացի այդ, պատմության եւ պաշտամունքի յուրաքանչյուր հուշարձանի նկատմամբ պատշաճ հարգանքը նպաստում է կրոնական համայնքների միջեւ փոխըմբռնմանը եւ հարգանքին եւ, ի վերջո՝ ժողովուրդների խաղաղ գոյակցությանը: Սակայն, ցավոք, այսօր էլ շարունակում են տեղի ունենալ իրադարձություններ, որոնց արդյունքում այդ սկզբունքները խախտվում են: Կան դեպքեր, երբ երկար պատմություն ունեցող եւ՛ գեղագիտական, եւ՛ գեղարվեստական արժեք ունեցող կրոնական հուշարձանները կամայականորեն վերափոխվել են իրենց համար խորթ կրոնական միջոցառումներ անցկացնելու կամ դրանք այլ նպատակով օգտագործելու վայրերի: Այսպես, վերջերս, Թուրքիայի քաղաքական ղեկավարության որոշմամբ Սուրբ Սոֆիայի տաճարը վերածվեց մզկիթի, չնայած այն կառուցվել է 6-րդ դարում եւ ընդգրկված է համաշխարհային մշակութային ժառանգության պաշտոնական ցուցակում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտպանության ներքո: Երբեմն պատմության եւ մշակույթի հուշարձաններն ամբողջությամբ ոչնչացվում են, չնայած դրանք վկայում են համապատասխան տարածքներում այլ ժողովուրդների, կրոնների եւ քաղաքակրթությունների դարավոր ներկայության մասին: Նման գործողությունները բազմիցս արձանագրվել են Կոսովոյում եւ Մետոխիայում, Սիրիայի եւ Իրաքի գրավյալ տարածքներում, ինչպես նաեւ թուրքական բանակի կողմից գրավյալ Կիպրոսի Հանրապետության տարածքներում: Վերոգրյալի հիման վրա` որպես բազմաթիվ երկրների խորհրդարանների ներկայացուցիչներ անհրաժեշտ ենք համարում ամեն անգամ մեր կտրուկ անհամաձայնությունը հայտնել այս կարգի պրակտիկայի հետ եւ հորդորել միջազգային կազմակերպություններին եւ կառավարություններին կանխել դրա օգտագործումը: Այս կապակցությամբ մենք կցանկանայինք հատուկ ուշադրություն հրավիրել այն իրավիճակին, որը ստեղծվել է Լեռնային Ղարաբաղում արյունալի պատերազմի ավարտից անմիջապես հետո: 2020 թ. նոյեմբերի 9-ին ստորագրված Եռակողմ հայտարարության արդյունքում Ադրբեջանի վերահսկողության տակ անցան հսկայական տարածքներ` հայ ժողովրդի եւ նրա Առաքելական քրիստոնեական եկեղեցու մշակութային գանձերով, որոնք համաշխարհային քաղաքակրթության համար ունեն մեծ կրոնական, պատմական եւ գեղարվեստական արժեք: Կարծում ենք, որ այդ հուշարձանները անհապաղ նկարագրման եւ պաշտպանության կարիք ունեն միջազգային հանրության եւ իրավասու միջազգային կազմակերպությունների կողմից: Մենք կոչ ենք անում ՄԱԿ-ին եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ին` նպաստել ներկայումս Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հայ ժողովրդի մշակութային հարստության եւ հուշարձանների պաշտպանությանը եւ կանխել դրանց նպատակի փոփոխությունը կամ ոչնչացումը: Անտարբերությունը կարող է անդառնալի վնաս հասցնել ամբողջ մարդկությանը պատկանող հուշարձաններին»:
13:48
13:25
13:11
12:55
11:13
10:54
10:35
10:19
10:02
15:22
11:12
10:45
10:19
10:03
21:07
19:03
18:52
18:35
18:17
18:03
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03