Վրաստանում բուժքրոջ մոտ կորոնավիրուսի դեմ պատվաստվելուց հետո կորոնավիրուս է հաստատվել: Շրջաններից մեկի քրեակատարողական հիմնարկում աշխատող բուժքույրը տեղափոխվել է Թբիլիսիի Ինֆեկցիոն հիվանդանոց։ Հիվանդանոցից հայտնում են, որ պացիենտի առողջական վիճակը թեթև է և նրա մոտ նկատվում է կորոնավիրուսով վարակված պացիենտին բնորոշ թուլություն: Կինը Astrazeneca տեսակի պատվաստանյութով է պատվաստվել։ Այս մասին գրում է Ալիք Մեդիան։ «Պացիենտին շրջանից Թբիլիսի են տեղափոխել կիրակի օրը: Նա պատվաստված էր: Առողջական վիճակն այսօր բավարար է, թեթև, անալիզները նորմալ են: Թոքերը գրեթե ախտահարված չեն։ Հոսպիտալացումից հետո պացիենտի մոտ ջերմություն է նկատվել, սակայն վերջին երկու օրվա ընթացքում ջերմությունն անցել է»,- հայտարարել են հիվանդանոցից: Տեղի ունեցածին արձագանքել է նաև Վրաստանի Քրեակատարողական ծառայությունը՝ նշելով, որ բուժքույրը պատվաստվելուց առաջ՝ մարտի 18 -ին, կորոնավիրուսի հակագենի թեստ էր հանձնել, բացասական պատասխանից հետո միայն՝ պատվաստվել: Մինչ այդ էլ, աշխատանքային պարտականությունների համաձայն, թեստ էր հանձնում շաբաթը մեկ անգամ, հետևաբար, վերջին անգամ ՊՇՌ թեստ հանձնել էր մարտի 15-ին: Կորոնավիրուսի թեստը դրական է արձանագրվել մարտի 20 -ին, երբ կորոնավիրուս հաստատվել է կնոջ ամուսնու մոտ: Հիշեցնենք, որ Վրաստանում Astrazeneca տեսակի պատվաստանյութով պատվաստվելուց հետո 27-ամյա բուժքույր մահացավ։
18:18
17:44
17:22
17:05
16:55
16:23
16:05
14:09
13:48
13:24
13:07
12:36
12:21
12:06
11:45
11:33
11:15
10:55
10:33
09:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01