Ազգային ժողովը քննարկեց «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որը ներկայացրել է «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը: Նախագծով առաջարկում է, որ միջին մասնագիտական կրթական ծրագրով ուսումնառությունը չավարտած, ավարտական կուրսում սովորողներին կառավարության որոշմամբ մեկ անգամ տալ տարկետում, սակայն ոչ ավելի, քան նրա 20 տարին լրանալու օրը:
Զեկուցող Աննա Կոստանյանը նշեց, որ «Կրթության մասին» և «Նախնական մասնագիտական արհեստագործական և միջին մասնագիտական կրթության մասին» օրենքների կարգավորումների շրջանակներում օրենսդիրը նախնական մասնագիտական արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրերով ուսումնառությունը դիտարկել է միևնույն հարթակում՝ այդ ոլորտում պետության վրա նույնաբնույթ պարտավորություններ դնելով:
«Սակայն օրենքը չի սահմանել հավասար մոտեցում՝ նախնական մասնագիտական և միջին մասնագիտական կրթական ծրագրերով սովորող քաղաքացիների միջև: Եթե 19 տարին լրացած և նախնական մասնագիտական կամ արհեստագործական կրթական ծրագրով սովորող քաղաքացիների համար օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ մասում նախատեսված է մինչև ուսումնառության ավարտը ՀՀ կառավարության որոշմամբ մեկ անգամ տարկետում ստանալու հնարավորություն, ապա 19 տարին լրացած և միջին մասնագիտական կրթական ծրագրով սովորող քաղաքացիների համար այդ իրավունքը սահմանափակված է»,– ասաց նա:
Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը ներկայացրեց նախագծի վերաբերյալ Պաշտպանության նախարարության և կառավարության դիրքորոշումը: «Ներկայացրած ձևաչափով խնդրում ենք օրենքը չընդունել և թողնել անփոփոխ, բայց ունենք պայմանավորվածություն և պատրաստակամ ենք այդ փոփոխության շրջանակներում, որը կլինի ավելի տրամաբանական, չի ազդի զորակոչի և այլ խնդիրների վրա և թույլ կտա հետագայում ենթարկել փոփոխության»,-ասաց նա:
15:55
15:48
15:35
15:17
15:03
13:29
13:00
12:33
12:09
10:56
10:07
09:35
09:02
17:20
17:12
17:02
16:45
16:39
16:28
16:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55