Նախորդ հինգշաբթի տեղի էր ունեցել կառավարության հերթական նիստը, որը որոշակիորեն ակտիվություն էր հաղորդել լրատվական տիրույթում: Ինչպես հիշում ենք, մեդիայի ուշադրությունը հիմնականում սևեռվել էր Կարեն Կարապետյանի և Էկոնոմիկայի նախարարի երկխոսության վրա, որը վերաբերվում էր ընկերություններին ապրանքների ներմուծման համար հարկային և մաքսային արտոնություններ տրամադրելու համար նախատեսված ժամանակին: Վարչապետը, նիստի ընթացքում հակադարձելով Մինասյանի նշած 1 շաբաթ ժամկետին, ասել էր, որ չի հավատում:
Այս թեմային արձագանքել էր նաև ՀՅԴ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, ով շոու էր որակել կառավարության նիստում տեղի ունեցածը:
Նախ և առաջ պետք է փաստենք, որ հավատալ-չհավատալը, որպես վիրավորանք կամ արտասովոր երևույթ չպետք է ընդունել, քանի որ նիստերի ընթացքում որոշակի ճշտումներ անելը կարծում եմ բնական պրոցես է:
Ինչ վերաբերվում է բուն ժամկետին, ապա նկատենք հետևյալը: Ըստ էության Արծվիկ Մինասյանի նշած 1 շաբաթ ժամկետը վերաբերվում էր կոնկրետ իր գերատեսչությանը: Բայց վարչապետի հարցն ուղված էր այն բոլոր մարմիններին, որոնցով անցնում է կազմակերպությունը մինչև արտոնություն ստանալը: Եթե ավելի կոնկրետացնենք, ապա տվյալ գործընթացը ենթադրում է առնվազն 7 գերատեսչությունների կարծիքներ, ինչպես օրինակ Էկոնոմիկայի և Ֆինանսների նախարարությունների, կամ ՊԵԿ-ի 2 հիմնական կառույցների՝ Հարկային ծառայության և Մաքսային ծառայության վիզաները:
Եվ այս ամենը որոշ գերատեսչություններում տևում է 9-10 օր կամ 1 շաբաթ, իսկ մյուսներում՝ դիցուք 5-ից 6 ամիս, հաճախ բացասական ելքով: Հարցն այստեղ այլ հարթություններում չպետք է դիտարկել, քանի որ խնդիրը անշուշտ կոռուպցիոն երևույթներից ու բյուրոկրատական քաշքշուկներից ձերբազատվելն է, որպեսզի արտոնության կարիք ունեցող կազմակերպությունները առանց ավելորդ թղթաբանության կարողանան հեշտությամբ օժանդակություն ստանալ:
Բիզնեսը պետք է պետությունը դիտարկի, որպես հուսալի գործընկեր, ում վրա կարղ է հենվել, վստահել և հարկ եղած դեպքում որոշակի օժանդակություն ակնկալել: Մնացած բարդությունները արհեստականորեն մեծացնելու են պետության ու մասնավորի միջև անդունդը:
14:49
14:33
14:15
13:44
13:23
13:14
13:08
12:51
12:22
12:04
11:44
11:33
11:09
10:33
10:04
09:33
09:04
18:41
18:39
18:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44