Ռուսաստանցի բժիշկները կատարել են նոր կորոնավիրուսի հայտնաբերման ավելի քան 118,1 միլիոն թեստ, մարտի 24-ին հայտնել է «Ռոսպոտրեբնադզորի» մամուլի ծառայությունը։
«Ռուսաստանի Դաշնությունում կատարվել է կորոնավիրուսի ավելի քան 118,1 միլիոն թեստ»,- ասված է հաղորդագրության մեջ: Անցած օրը կատարվել է 265 հազար հետազոտություն:
Գերատեսչության տվյալներով՝ մարտի 24-ի դրությամբ կորոնավիրուսային վարակի կասկածանքի պատճառով բժշկական հսկողության տակ է մնում շուրջ 484,8 հազար մարդ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: