Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 25-ի նիստում շարքային կազմի պարտադիր զինծառայությունից ազատեց Վարազդատ Հովիկի Սուքիասյանին (ծնվ.՝ 1994 թվականին):
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Վարազդատ Սուքիասյանի գիտական գործունեության ընթացքում ձեռք բերված գիտելիքների ընդլայնմանը և նոր գիտե¬լիք¬ների ստացմանն ու կիրառմանն ուղղված մտավոր ստեղծագործական գործունեու¬թյունը շարունակելու հնարավորության ընձեռնմանը:
Նա 2018-ի հուլիսի 19-ի որոշմամբ ասպիրանտուրայում ուսանելու համար ստացել է տարկետում: Նույն տարում ընդունվել է ՌԴ գիտության և բարձրագույն կրթության նախարարության պետպատվերի շրջանակներում նախատեսված առկա ուսուցմամբ Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի ասպիրանտուրա:
2020 թվականի դեկտեմբերի 17-ին պաշտպանել է գիտական ատենախոսություն' «Օրենքով պահպանվող գաղտնիքի պաշտպանության հիմնախնդիրները ՀՀ քրեական դատավարությունում» թեմայով: Ատենախոսությունը հաստատվել է, և ՀՀ ԲՈԿ-ի նախագահի 2021 թվականի փետրվարի 4-ի թիվ ՅԱ-վ1 հրամանով Վարազդատ Հովիկի Սուքիասյանին շնորհվել է իրավաբանական գիտությունների թեկնածուի (ԺԲ.00.04 թվանիշով) գիտական աստիճան:
Ներկայումս աշխատում է ՀՀ Վճռաբեկ դատարանում որպես քրեական պալատի դատավորի օգնական: Դասավանդում է Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի քրեական իրավունքի և քրեական դատավարության իրավունքի ամբիոնում: Դասավանդվող առարկաներն են'
- ՀՀ քրեական դատավարություն (Уголовный процесс РА),
- Զոհի իրավունքները քրեական դատավարությունում (Права жертвы в уголовном процессе (HELP)):
Բացի այդ, 2020 թվականին հավաստագրվել է որպես իրավաբան մասնագետների համար մարդու իրավունքների ուսուցման (HELP) եվրոպական ծրագրի դասընթացավար (Tutor):
Իր գիտական գործունեության ընթացքում իրականացրել է բազմաթիվ հետազոտություններ իրավագիտության ոլորտում, որոնց մասին են վկայում գիտական գործունեության ընթացքում հայրենական, արտասահմանյան ամսագրերում տպագրված բազմաթիվ աշխատանքները' հոդվածներ, գիտական զեկույցներ: Մասնավորապես, 2015 թվականից մինչ օրս հեղինակել է թվով 18 գիտական հոդված, հանդես է եկել թվով 5 գիտական զեկույցներով, մասնակցել է մի շարք ներպետական և միջազգային գիտական կոնֆերանսների:
ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռի Վ. Սուքիասյանին մասնագիտական և գիտամանկավարժական գործունեությունը շարունակելու նպատակով՝ շարունակել աշխատել ՀՀ Վճռաբեկ դատարանում և Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի քրեական իրավունքի և քրեական դատավարության իրավունքի ամբիոնում:
15:55
15:48
15:35
15:17
15:03
13:29
13:00
12:33
12:09
10:56
10:07
09:35
09:02
17:20
17:12
17:02
16:45
16:39
16:28
16:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55