ARM | RUS |

Կենտրոնական բանկը 3 հուշադրամ է թողարկել

25.03.21 | 22:35

Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունը տեղեկացնում է, որ թողարկվել է 3 հուշամեդալ։

Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնի կազմակերպման 100-ամյակ

Թբիլիսիում հայկական ներկայացումներ կազմակերպվել են 1820-ական թթ-ից: Հայկական թատրոնը՝ որպես պրոֆեսիոնալ կառույց, հիմնադրվել է 1858 թ․ եւ դարձել արեւելահայ թատրոնի բնօրրանի լավագույն ավանդույթների անմիջական ժառանգորդը՝ ձեռնամուխ լինելով հայ նոր թատերարվեստի ստեղծմանը:

1921 թ. թատրոնը կազմակերպվել է որպես հայկական պետական դրամատիկական թատրոն: Բացումը տեղի է ունեցել Արտիստական թատրոնում (այժմ՝ Ռուսթավելու անվան թատրոն) Օ․ Միրբոյի «Ժան Ռուլ» պիեսի ներկայացումով (ռեժիսոր՝ Ա. Բերոյան): Հիմնադիր կազմում էին Ի․ Ալիխանյանը, Ա․ Վրույրը, Օ․ Մայսուրյանը, Ա․ եւ Մ․ Բերոյանները, Զաբելը, Ա․ Ռշտունին եւ ուրիշներ։ Առաջին տարիներին ներկայացումները տրվել են Թբիլիսիի տարբեր թատրոններում։ 1936 թ․ թատրոնը տեղափոխվել է Հավլաբար թաղամասում կառուցված նոր շենքը (առաջին ներկայացումը՝ Ջանանի «Շահնամե») եւ սկսվել է թատրոնի ստեղծագործական վերելքի շրջանը: Այդ տարիներին բեմադրվել են ինչպես ազգային, այնպես էլ ռուս եւ արեւմտաեվրոպական հեղինակների պիեսներ:

1955-1991 թթ. թատրոնը կոչվել է Ս. Շահումյանի, 1991 թ-ից՝ Պ. Ադամյանի անունով:

Թբիլիսիի հայկական պետական դրամատիկական թատրոնում հյուրախաղերով հանդես են եկել Վ. Փափազյանը, Հ. Աբելյանը, Վ. Վաղարշյանը, Հ. Ներսիսյանը, Գ. Ջանիբեկյանը եւ այլ հայ ականավոր արտիստներ:

Ներկայում Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնը համարվում է վրաց-հայկական մշակութային եւ հասարակական հիմնական կենտրոններից մեկը։

Դիմերես՝ Պետրոս Ադամյանի խաղացանկից` Համլետի դերը խորհրդանշող ոճավորված պատկեր եւ դերասանուհու կերպար:

Դարձերես՝ Պետրոս Ադամյանի դիմաքանդակը (հեղինակ` քանդակագործ Արա Սարգսյան) եւ թատրոնի շենքի գրաֆիկական պատկերը:

Էսքիզների հեղինակներ` Վարդան Վարդանյան (դիմերես) եւ Լուսինե Լալայան (դարձերես):

Հուշադրամը հատվել է Լիտվայի դրամահատարանում:

Տեխնիկական չափանիշները

Անվանական արժեքը 1000 դրամ

Մետաղը/հարգը արծաթ 9250

Քաշը 33,6 գ

Տրամագիծը 40,0 մմ

Որակը պրուֆ

Դրամաշուրթը ատամնավոր

Թողարկման քանակը 500 հատ

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական

թատրոնի հիմնադրման 100-ամյակ

Հայաստանի առաջին պետական թատրոնը հիմնադրվել է Երեւանում, 1921 թ. օգոստոսի 16-ին: Թատրոնի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 1922 թ․ հունվարի 25-ին Գաբրիել Սունդուկյանի «Պեպո» ներկայացմամբ։

1937 թ․ թատրոնը վերանվանվել է Գաբրիել Սունդուկյանի անունով:

Թատրոնն իր շուրջն է հավաքել աշխարհի տարբեր երկրներում ապրող լավագույն հայ թատերական գործիչներին եւ 20-րդ դարի հայկական մշակույթի դիմագիծը կազմող արվեստագետներին։ Տասնյակ տարիների հսկայածավալ աշխատանքի եւ ներդրումների շնորհիվ դարձել է հայկական թատերական արվեստի կենտրոնը: Մինչ օրս ժողովուրդն այն կոչում է «ՄԱՅՐ ԹԱՏՐՈՆ»։

Հիմնադրումից մինչեւ 1938 թ․ թատրոնն իր գործունեությունն իրականացրել է Հանրապետության Հրապարակի վրա գտնվող հիմնական շենքերից մեկում, ապա տեղափոխվել է նոր շենք՝ ներկայիս Անգլիական այգում: 1962 թ․ թատրոնի շենքն այրվել է: Այն վերակառուցվել է նույն վայրում եւ վերաբացվել 1966 թ․մարտի 5-ին:

1950-70-ական թթ․ թատրոնը ԽՍՀՄ ամենանշանավոր թատրոններից մեկն է եղել։ Թատրոնի՝ հատկապես շեքսպիրյան ներկայացումների հաջողություններով պայմանավորված՝ ԽՍՀՄ-ում կազմակերպվող առաջին շեքսպիրյան փառատոնը եւ կոնֆերանսը անցկացվել են Երեւանում։

1960 թ․ թատրոնը դարձել է ակադեմիական, իսկ 1996 թ․՝ ազգային:

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը մշտապես աչքի է ընկել տարբեր սերունդների դերասանների ու ռեժիսորների ստեղծագործական համագործակցությամբ: Հավատարիմ մնալով իր հարյուրամյա պատմությանն ու ավանդույթներին՝ թատրոնն, այնուամենայնիվ, մնում է երիտասարդ՝ հնի եւ նորի յուրօրինակ զուգորդումներով:

Դիմերես՝ Գաբրիել Սունդուկյանի հուշատախտակը եւ «Պեպո» պիեսի բեմադրությունից` թղթի եւ թելի ոճավորված պատկերներ:

Դարձերես՝ թատրոնի շենքի գծագիրը, թատրոնի պատկերանիշը եւ հայկական զարդանախշ:

Էսքիզների հեղինակ՝ Վարդան Վարդանյան։

Հուշադրամը հատվել է Լիտվայի դրամահատարանում։

Տեխնիկական չափանիշները

Անվանական արժեքը 1000 դրամ

Մետաղը/հարգը արծաթ 9250

Քաշը 33,6 գ

Տրամագիծը 40,0 մմ

Որակը պրուֆ

Դրամաշուրթը ատամնավոր

Թողարկման քանակը 500 հատ

Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանի հիմնադրման 200-ամյակ

Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանը հիմնադրվել է 1821 թ. Կալկաթայի (Հնդկաստան) Սուրբ Նազարեթ հայկական եկեղեցու մերձակայքում՝ ջուղայեցի բարերարներ Ա. Մուրադխանյանի եւ Մ. Վարդանյանի նախաձեռնությամբ: Տարբեր տարիներին ճեմարանին են միացվել Գալուցյան եւ Դավիթյան օրիորդաց հայկական դպրոցները, հաստատությունը համալրվել է գիշերօթիկ բաժնով: 1824 թ-ից, շուրջ 50 տարի, ճեմարանում գործել է նաեւ տպարան: 1828-ին հիմնվել է Արարատյան գրադարանը, որն ունեցել է հայկական գրքերի եւ ձեռագրերի ժամանակի ամենամեծ հավաքածուն:

1999 թ. Կալկաթայի Գերագույն դատարանի որոշմամբ ճեմարանը հանձնվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի խնամակալությանը՝ ի դեմս Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ում վերապահվել է ճեմարանի գործունեությունը տնօրինելու իրավունքը։

Ճեմարանում դասավանդում են հայագիտական եւ բնագիտական մի շարք առարկաներ, իսկ կրթական ծրագրերը կազմված են այնպես, որ շրջանավարտները հեշտությամբ կարող են ընդունվել Հնդկաստանի ուսումնական հաստատություններ:

Իր գործունեության 200 տարիների ընթացքում ճեմարանում կրթություն են ստացել հազարավոր հայ երեխաներ Իրանից, Իրաքից, Մյանմարից, Հնդկաստանից եւ Հայաստանից։ Այստեղ իրականացվում են բազմաթիվ ակադեմիական եւ մշակութային ծրագրեր, որոնք ավելի սերտ ու բազմակողմանի են դարձնում կապերը հայրենիքի հետ:

Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանը հայկական սփյուռքի հայեցի կրթության եւ դաստիարակության օրրաններից եւ ամենաազդեցիկ կրթական հաստատություններից մեկն է:

Դիմերես՝ Կալկաթայի Հայոց ճեմարանի շենքի եւ Սուրբ Նազարեթ հայկական եկեղեցու պատկերներից հատվածներ։

Դարձերես՝ Հայոց ճեմարանի պատկերանիշը։

Էսքիզների հեղինակ` Լուսինե Լալայան:

Հուշադրամը հատվել է Լիտվայի դրամահատարանում:

Տեխնիկական չափանիշները

Անվանական արժեքը 1000 դրամ

Մետաղը/հարգը արծաթ 9250

Քաշը 33,6 գ

Տրամագիծը 40,0 մմ

Որակը պրուֆ

Դրամաշուրթը ատամնավոր

Թողարկման քանակը 300 հատ

Ծանուցում

Հուշադրամները թանկարժեք մետաղներից պատրաստված դրամներ են, որոնք թողարկվում են երկրի ազգային, միջազգային, պատմամշակութային, հոգեւոր եւ այլ արժեքները հասարակությանը ներկայացնելու, դրանք մետաղի տեսքով հավերժացնելու, ինչպես նաեւ դրամագիտական շուկայի պահանջարկը բավարարելու նպատակով:

Ինչպես ցանկացած դրամ, հուշադրամներն ունեն անվանական արժեք, որով եւ ներկայանում են որպես վճարամիջոց: Սակայն հուշադրամների անվանական արժեքը շատ ավելի ցածր է ինքնարժեքից, որը բաղկացած է հուշադրամի պատրաստման համար օգտագործված թանկարժեք մետաղի արժեքից, արտադրության եւ այլ ծախսերից: Ցածր անվանական արժեքն ու բարձր ինքնարժեքը հնարավորություն են տալիս այս տեսակի դրամը դիտարկելու ոչ թե որպես դրամաշրջանառության մեջ օգտագործվող վճարամիջոց, այլ որպես հավաքորդական առարկա: Հուշադրամներն ունեն նաեւ ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված վաճառքի գին:

Հուշադրամները՝ հանդիսանալով հավաքորդական առարկա, թողարկվում են խիստ սահմանափակ քանակով եւ չեն վերաթողարկվում:

Դրամագետները, հավաքորդներն ու պարզապես ցանկացողները կարող են գնել ՀՀ հուշադրամները ՀՀ կենտրոնական բանկի «Դրամագետ» վաճառասրահից, որը գործում է բանկի ներսում եւ բաց է բոլորի համար:

ՀՀ կենտրոնական բանկի պաշտոնական տեղեկատվությունը հուշադրամների շրջանառության մեջ դնելու օրվա մասին չի ենթադրում, որ հուշադրամների վաճառքը կազմակերպվում է տվյալ օրվանից: Վաճառվող հուշադրամների եւ դրանց վաճառքի գնի մասին տեղեկատվությունը տեղադրվում է ՀՀ կենտրոնական բանկի «Թղթադրամներ եւ մետաղադրամներ» - «Դրամագետ» վաճառասրահ տիրույթում, «Դրամագետ» վաճառասրահում վաճառվող դրամագիտական արժեքներ բաժնում:

Ձեռքբերված հուշադրամները եւ այլ դրամագիտական արժեքները ենթակա չեն վերադարձման եւ փոխանակման:


Երևանում վթարային ջրանջատում կլինի

Երևանում վթարային ջրանջատում կլինի

11:35

Մկրտչյանը մասնակցել է Մարկո Ռուբիոյի կողմից հրավիրված համաժողովին

Մկրտչյանը մասնակցել է Մարկո Ռուբիոյի կողմից հրավիրված...

11:16

Պարեկներին կաշառելու փորձ արած քաղաքացին ձերբակալվել է

Պարեկներին կաշառելու փորձ արած քաղաքացին ձերբակալվել...

10:58

Թբիլիսիում տեղի կունենա զորակցության հանրահավաք՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու

Թբիլիսիում տեղի կունենա զորակցության հանրահավաք՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ...

10:45

Ալիև-Փաշինյան եղբայրական հարաբերությունների հաստատման և ցնծության ֆոնին, այսօր Բաքվում 16 հայերի նկատմամբ դատավճիռ է կայացվելու

Ալիև-Փաշինյան եղբայրական հարաբերությունների հաստատման և ցնծության ֆոնին, այսօր Բաքվում 16 հայերի...

10:24

Վթար՝ Երևան-Երասխ ավտոճանապարհին․ կան տուժածներ

Վթար՝ Երևան-Երասխ ավտոճանապարհին․ կան տուժածներ

10:05

Էլեկտրամատակարարումը կդադարեցվի

Էլեկտրամատակարարումը կդադարեցվի

09:24

Երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

Երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

09:08

Ռուսաստանից Ադրբեջանով Հայաստան կուղարկվի հացահատիկով բեռնված 8 վագոն

Ռուսաստանից Ադրբեջանով Հայաստան կուղարկվի հացահատիկով բեռնված 8...

16:28

Փաշինյանը հանդիպել է «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի գլխավոր քարտուղարի հետ

Փաշինյանը հանդիպել է «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի գլխավոր քարտուղարի...

16:13

Բանակցային սպասումներին զուգահեռ Մերձավոր Արևելքում լարվածությունը մեծանում է․ Զաքարյան

Բանակցային սպասումներին զուգահեռ Մերձավոր Արևելքում լարվածությունը մեծանում է․...

10:29

Փաշինյանն ու Ալիևը հանդիպել են

Փաշինյանն ու Ալիևը հանդիպել են

10:04

Կոշի Սուրբ Գևորգ եկեղեցում կկատարվի միասնական ժամերգություն

Կոշի Սուրբ Գևորգ եկեղեցում կկատարվի միասնական...

09:42

Սաստիկ բքի, տեսանելիության բացակայության պայմաններում ճանապարհները ժամանակ առ ժամանակ փակվում են

Սաստիկ բքի, տեսանելիության բացակայության պայմաններում ճանապարհները ժամանակ առ ժամանակ փակվում...

09:14

Պարգևավճարները կապ չունեն աշխատանքի արդյունավետության հետ․ դրանք տրվում են լոյալության համար. Վարդանյան

Պարգևավճարները կապ չունեն աշխատանքի արդյունավետության հետ․ դրանք տրվում են լոյալության համար....

00:00

Գագիկ Ծառուկյանը հանդիպել է երիտասարդների հետ

Գագիկ Ծառուկյանը հանդիպել է երիտասարդների հետ

00:00

Անդրազգային հանցավոր կազմակերպությունը կատարել է առնվազն 410 մլն դրամի համակարգչային հափշտակություններ և փողերի լվացում

Անդրազգային հանցավոր կազմակերպությունը կատարել է առնվազն 410 մլն դրամի համակարգչային...

00:00

Մոտ օրերս ՀԷՑ-ի ավտոպարկը կտեղափոխվի սեփական տարածք. Պետրոսյան

Մոտ օրերս ՀԷՑ-ի ավտոպարկը կտեղափոխվի սեփական տարածք....

00:00

Իրադարձությունները ցույց են տալիս, որ ընդդիմության միավորվելը շատ բարդ խնդիր է. Սերժ Սարգսյան (Տեսանյութ)

Իրադարձությունները ցույց են տալիս, որ ընդդիմության միավորվելը շատ բարդ խնդիր է. Սերժ Սարգսյան...

16:29

Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի ԱՄԷ-ի ազգային ընտրանու հետ

Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի ԱՄԷ-ի ազգային ընտրանու...

16:12

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
232425262728

Հայկական մամուլ

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47