Թուրքիայի արտգործնախարարության մամուլի խոսնակ Համի Աքսոյը գրավոր հայտարարությամբ անդրադարձել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Թուրքիայի վերաբերյալ արած հայտարարություններին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։ Նշենք, որ Մակրոնը «France 5» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում մտահոգություն էր հայտնել, որ Թուրքիան կփորձի ազդել երկրում 2022թ. կայանալիք ընտրությունների արդյունքների վրա: Նա նաև հայտնել էր, որ 2020թ. աշնանը երկու երկրների միջև քաղաքական լարվածության ժամանակ թուրքական պետությունը ստի քաղաքականություն էր որդեգրել, որը տարածվում էր իշխանամետ ԶԼՄ-ների միջոցով: ԳՈՎԱԶԴ00:15Իմանալ ավելին Աքսոյը հայտնել է, որ ԵՄ գագաթաժողովից առաջ հրապարակված հարցազրույցը և նաև հարցազրույցում Մակրոնին ուղղված հարցերը եղել են միտումնավոր կերպով, իսկ վերջինիս պատասխանները Թուրքիայի համար անընդունելի են, քանի որ դրանք դեմ են երկու երկրների բարեկամական և դաշնակցային հարաբերություններին: Նրա պնդմամբ՝ պարզ է, որ Մակրոնի՝ «Եվրոպական Թուրքիայի իրականությունը քայքայելուն միտված» հարցազրույցը և վերջինիս «անհամապատասխան պնդումներն» իրենց նպատակին չեն հասնելու: «Թուրքիան թե՛ իր վարած տարածաշրջանային քաղաքականությամբ և թե՛ ԵՄ անդամ երկրների հետ ձևավորած երկկողմ հարաբերություններով շարունակելու է ազդեցություն ունենալ և ամենամեծ ավանդն ունենալ Եվրոպական մայրցամաքում, ՆԱՏՕ-ում և անդրատլանտյան հարաբերություններում»,-նկատել է խոսնակը: Ինչ վերաբերում է Մակրոնի այն հայտարարությանը, որ Թուրքիան Ֆրանսիայում կայանալիք ընտրություններում «իր ազդեցությունն է ունենալու հասարակական կարծիքի վրա», Աքսոյն ասել է. «Այդ երկրում մոտ 800 հազարից ավել թուրք հասարակության բարօրությունից և ներդաշնակությունից բացի Թուրքիան որևէ օրակարգ չունի Ֆրանսիայի ներքին քաղաքականության մեջ»: Նրա համոզմամբ՝ այս ժամանակաշրջանում, երբ Թուրքիան երկու երկրների հարաբերություններում առկա լարվածությունը «բարեկամությամբ փոխարինելու համար» քայլեր է ձեռնարկում, Մակրոնի այդ հայտարարությունները «անհաջող և անհարիր են»: Ֆրանսիայի հետ վերջին շրջանում ծագած խնդիրների հիմքում նույնպես ընկած են կեղծավորությունն ու անադեկվատությունը: Կրկին հիշեցնում ենք, որ Ֆրանսիայի՝ այս ժամանակաշրջանում որդեգրած դրական և բացասական դիրքորոշմանն ու խոսույթներին Թուրքիան կպատասխանի նույն կերպ:
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
14:03
18:00
17:45
17:36
17:17
17:03
14:49
14:33
14:15
13:44
13:23
13:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44