ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2021 թ. ապրիլի 3-ին կամփոփի Հայկական համադպրոցական գիտության փառատոնի եզրափակիչ փուլը: Միջոցառումը կկայանա Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում: Փառատոնի շրջանակում հանդիպումներ տեղի կունենան հայ գիտնականների հետ` հետևյալ թեմաներով. ժ. 14։00–14։45՝ «Ի՞նչ է վիրուսը» (Հովակիմ Զաքարյան, վիրուսաբան, ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ), ժ. 14։45–15։30՝ «Գիտության բեկումնային դերը Բրիտանիայի ճակատամարտում» (Հայկ Սարգսյան, ֆիզիկոս, Հայ-ռուսական համալսարան), ժ. 15։30–16։30՝ գիտափորձերի ցուցադրություն` «Yerevan young minds» և «ArMicro ASM Student Chapter» խմբերի և ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի ուսանողների կողմից: Միջոցառմանը նախատեսված է նաև գիտափորձերի ցուցադրություն (15։30–16։30)` «Yerevan young minds» և «ArMicro ASM Student Chapter» խմբերի և ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի ուսանողների կողմից: Հիշեցնենք, որ փառատոնի եզրափակիչ փուլի ընթացքում ավագ դասարանների աշակերտները հանձնաժողովի գնահատմանը կներկայացնեն իրենց անհատական կամ խմբային գիտահետազոտական նախագծերը, որոնց իրականացումը սկսվել է դեռևս փետրվարից: Եզրափակիչ փուլը հաղթահարած մասնակիցները հնարավորություն կստանան առցանց ներկայացնելու իրենց նախագծերը Միջազգային գիտատեխնիկական փառատոնին (International Science and Engineering Fair): Փառատոնի մուտքն ազատ է:
15:55
15:48
15:35
15:17
15:03
13:29
13:00
12:33
12:09
10:56
10:07
09:35
09:02
17:20
17:12
17:02
16:45
16:39
16:28
16:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55