Արժույթի միջազգային հիմնադրամը նախազգուշացրել է Covid-19 համավարակի դեմ պայքարի պայմաններում համաշխարհային տնտեսությունների «վերականգնման տարբեր տեմպերի» մասին, հաղորդում է AFP-ն:
«Մենք դիտարկում ենք գլոբալ տնտեսության ընդհանուր բարելավում, բայց շատ երկրներ դեռ հետ են մնում»,- հայտարարել է ԱՄՀ ներկայացուցիչ Ջերի Ռայսը: «Նախկինում մենք դա նկարագրում էինք որպես տարբեր վերականգնումներ ունեցող եւ շատ տարբեր մակարդակների վրա գտնվող երկրներ, եւ կարծում եմ, որ մենք դեռ տեսնում ենք այս ընդհանուր պատկերը»:
Ապրիլի 6-ին Արժույթի միջազգային հիմնադրամը կհրապարակի համաշխարհային տնտեսական աճի նոր կանխատեսումներ այն բանից հետո, երբ հունվարին հայտարարեց, որ այս տարի կանխատեսում է 5,5 տոկոս վերականգնում, 2020-ին 3,5 տոկոս անկումից հետո:
Սակայն ԱՄՀ-ն նախազգուշացրել է, որ հեռանկարները մթագնում է «ծայրահեղ անորոշությունը»` նշելով, որ համաշխարհային տնտեսությունը համավարակի պատճառով 2020-2025 թվականներին կարող է 22 տրիլիոն դոլար կորցնել:
Հիմնադրամը մարտ ամսին հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ստորագրած 1,9 տրիլիոն դոլարի օգնության փաթեթը կխթանի աճը ինչպես աշխարհի խոշորագույն տնտեսությունում, այնպես էլ ամբողջ աշխարհում, ինչպես նաեւ երեք տարվա ընթացքում ԱՄՆ ՀՆԱ-ն կմեծացնի 5-6 տոկոսով:
Դա նաեւ կխթանի պահանջարկը՝ օգնելով այլ երկրներին ավելի շատ ապրանքներ վաճառել ԱՄՆ սպառողներին: Ակնկալվում է, որ Բայդենը կներկայացնի ԱՄՆ ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված միջոցառումներ, որոնք կարող են արժենալ մինչեւ 3 տրիլիոն դոլար, բայց հնարավոր է նաեւ բարձրացնեն երկրի պարտքի եւ դեֆիցիտի մակարդակները:
17:43
17:29
17:13
16:57
16:48
16:34
16:17
15:58
15:43
15:29
15:14
14:58
14:36
14:22
13:59
13:47
13:34
13:22
13:20
13:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02