Իսպանիայի հարավի հողը նախկինի պես մեծ թվով զարմանալի արտեֆակտներ է պահպանում: Դրանց թվում է հռոմեական շրջանի գերազանց պահպանված խճանկարը, փոխանցում է Planet- today-ը:
Հնագետները Իսպանիայի հարավում սկզբում գտել էին միայն խճանկարի մասերը: Նրանց կարծիքով՝ այնտեղ կարող էր գտնվել հռոմեական շրջանի մեծ բնակավայր: Սակայն դա հաստատող փաստագրություն չկա: Էլ Ալտիլյո վայրի պեղումներով սկսել են զբաղվել Խաենսի համալսարանի իսպանացի գիտնականները:
Մեծածավալ աշխատանքների արդյունքում փորձագետներին հաջողվել է հայտնաբերել հռոմեական շքեղ վիլլա: Ըստ մասնագետների՝ այն կառուցվել է մ.թ. IV դարում: Սակայն հնարավոր է, որ զգալիորեն ավելի հին է: Ենթադրաբար, մարդիկ այս վայրում մշտապես բնակվել են մ.թ. I - V դարերում:
Տան ներսում հայտնաբերվել է հատակի վիթխարի խճանկարը՝ 9 մ լայնությամբ եւ 18 մ երկարությամբ: Զարդանախշերը կազմված են երկրաչափական եւ միմյանց միաձուլվող ալիքաձեւ նախշերով: Այս խճանկարը ամենախոշորն է Իսպանիայի հարավում հայտնաբերված բոլորից:
Գիտնականները շքեղ բնակարանից ոչ հեռու հայտնաբերել են նաեւ հին գերեզմանատեղի, բրուտի վառարան՝ սալը թրծելու համար եւ ջրաղաց՝ ձիթապտղի յուղ պատրաստելու համար:
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
14:03
18:00
17:45
17:36
17:17
17:03
14:49
14:33
14:15
13:44
13:23
13:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44