Հրապարակ թերթը գրում է․ «ԱԱԾ-ն զինված ուժերի գնդապետին 6 ամիս կալանքի տակ պահելով՝ ցանկացել է Սերժ Սարգսյանի դեմ ցուցմունք կորզել, սակայն չի հաջողվել, ստիպված են եղել սուսուփուս բաց թողնել։ Խոսքը ԶՈՒ ռադիոէլեկտրոնային պայքարի բաժնի պետ Վահան Ավետիսյանի մասին է, որին ԱԱԾ-ն կալանավորել էր՝ Սերժ Սարգսյանի իշխանության օրոք 42 մլն դոլարի ձեռք բերված ենթադրյալ անպետք զինատեսակի հետ կապված քրեական գործով: Մասնավորապես, գնդապետից ցանկացել են կորզել, թե Սերժ Սարգսյանը ՏՈՐ հակաօդային զենիթահրթիռային համակարգեր է ձեռք բերել եւ «ատկատ» ստացել դրա դիմաց։
Հիշեցնենք, որ 2020 թվականի մարտի 11-ին Սյունիքի մարզի Տաթեւ համայնքում սահմանադրական հանրաքվեի նախընտրական քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանի հասցեին, ի թիվս այլ մեղադրանքների, ասել էր, որ Սարգսյանի իշխանությունը 42 մլն դոլարի զենք է ձեռք բերել, որը հնարավոր չէ կիրառել ռազմական գործողությունների ժամանակ:
Հիշեցնենք նաեւ, որ Վահան Ավետիսյանն ապրիլի 3-ին կալանավայրից բաց նամակով դիմել էր ՀՀ վարչապետին եւ ասել, որ ԳՇ պետ Արտակ Դավթյանի եւ նրա տեղակալ Ստեփան Գալստյանի կողմից հետապնդումների է ենթարկվում: Ըստ Ավետիսյանի, վերջիններս խոչընդոտում են իր գործունեությունն ԱԺ ապրիլյան քննիչ հանձնաժողովում: Ավետիսյանը, զինված ուժերից զորացրվելուց հետո, որպես փորձագետ՝ աշխատանքի էր անցել քննիչ հանձնաժողովում: Նշենք, որ այս քրեական գործի ընթացքի վերաբերյալ ոչ մի բան հանրությանը դեռեւս իրավապահները չեն հայտնել։ Վահան Ավետիսյանի պաշտպանը եւս հրաժարվեց պարզաբանումներ տալ՝ ասելով, որ գործը պետական գաղտնիքի անվան տակ է քննվում»։
14:09
14:09
13:48
13:48
13:24
13:07
12:36
12:21
12:06
11:45
11:33
11:15
10:55
10:33
09:02
14:35
14:03
13:34
13:09
11:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01