ԱՄՆ-ը եւ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ են սահմանել Մյանմայի զինվորականների կողմից վերահսկվող ընկերությունների դեմ՝ փետրվարի 1-ի հեղաշրջումից եւ ցուցարարների նկատմամբ բռնություններից հետո:
Խոսքը Myanmar Economic Holdings Ltd (MEHL)-ի եւ Myanmar Economic Corporation-ի՝ խոշոր հոլդինգային ընկերությունների մասին է, որոնք ունեն ավելի քան 100 ձեռնարկություններ, որոնք բերում են այնպիսի ծավալով ռազմական եկամուտ, որը գերազանցում է Մյանմայի ցանկացած քաղաքացիական ընկերությանը:
Եկամտահարկից եւ առեւտրային հարկերից ազատված երկու ընկերությունների վերաբերյալ ֆինանսական տեղեկատվություն չի հրապարակվում: Նրանց ստեղծած հիմնադրամները շրջանցում են պետական պաշտոնական խողովակները, ինչը վկայում է, որ նավթի ու գազի, պղինձի ու թանկարժեք քարերի հետ կապված գործարքներից միլիարդավոր դոլարների եկամուտները չհաշվառված են մնում:
MEHL-ը առաջին մասնավոր ընկերությունն էր, որը Մյանմայում ստեղծվել է 1988-ի հեղաշրջումից հետո: Ընկերությունը զբաղվում է նեֆրիտի եւ ռուբինի հանքարդյունաբերությամբ, բանկային գործունեությամբ, սննդամթերքի եւ ըմպելիքների վաճառքով, զբոսաշրջությամբ եւ տրանսպորտով:
1997-ին հիմնադրված MEC ընկերությունը տարբերվում է նույն բազմազանությամբ, սակայն ավելի մեծ ուշադրություն է դարձնում հումքի արդյունահանմանը, ներառյալ ածուխն ու գազը, ինչպես նաեւ արտադրությանը: Դրա հիմնական նպատակը զինվորականներին բնական պաշարներով եւ արտադրական ապրանքներով ապահովելն է:
Ընկերություններին են պատկանում Մյանմայի երկու խոշորագույն մասնավոր բանկերը, ինչը զինվորականներին հասանելիություն է տալիս միջազգային ֆինանսական համակարգին: Myawaddy Bank-ը, որը հիմնադրվել է 1993 թվականին, պատկանում է MEHL-ին: MEC-ին է պատկանում Innwa բանկը, որը բացվել է 1997 թվականին:
«Տատմադաու»-ի, ինչպես տեղացիներն անվանում են զինվորականներին, ներկայիս եւ նախկին բարձրաստիճան պաշտոնյաները, այդ թվում՝ գլխավոր հրամանատար Մին Աուն Հլայինգը, զգալի վերահսկողություն եւ ազդեցություն ունեն երկու հոլդինգային ընկերությունների եւ նրանց դուստր ձեռնարկությունների վրա, հաղորդում է Reuters-ը:
17:43
17:29
17:13
16:57
16:48
16:34
16:17
15:58
15:43
15:29
15:14
14:58
14:36
14:22
13:59
13:47
13:34
13:22
13:20
13:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02