Մարտի 25-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մասնակցել է Սփյուռքում գործող ԱՄՆ-ի և Կանադայի «Հայ-հյուսիսամերիկյան բժշկական համայնքների» ներկայացուցիչների նախաձեռնած առցանց տեսակոնֆերանսին: Վերջինիս ընթացքում քննարկվել են Հայաստան ներմուծվող բարեգործական բեռների հետ կապված հարցերը: Տեսակոնֆերանսի ժամանակ փոխվարչապետը հանդես է եկել ողջույնի խոսքով.
«Ողջունում ենք բոլորին այս առցանց քննարկմանը: Մենք բարձր ենք գնահատում հայրենիքին ուղղվող սփյուռքի մեր հայրենակիցների աջակցությունը: Դժվարին օրերին Սփյուռքը հայրենիքի կողքին է, և Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմը բացառություն չէր: Այդ օրերին սփյուռքի թե՛ նյութական, թե՛ հոգեբանական աջակցությունը կարևոր նշանակություն ունեցավ մեզ համար, ինչի համար կցանկանայի շնորհակալություն հայտնել յուրաքանչյուրիդ: Կարևորում ենք Սփյուռքի մեր հայրենակիցների հետ մշտական խորհրդակցությունները, որոնց ընթացքում հնարավորություն ունենք ոչ միայն ծանոթանալ միմյանց կարծիքներին ու տեսակետներին, այլև փոխանակվել անհրաժեշտ տեղեկատվությամբ: Մենք բաց ենք առաջարկների համար և անշահախնդրորեն հետաքրքրված ենք, որ փոխհամաձայնության մթնոլորտում մեր հայրենիքի առջև ծառացած տարբեր խնդիրների լուծումները միասին գտնենք: Այսօրվա մեր քննարկումը վերաբերում է բարեգործական բեռների ներմուծման հարցին: Գիտենք որ այս ոլորտում մի շարք թյուրըմբռնումներ կան Սփյուռքի մեր հայրենակիցների մոտ՝ կապված բեռների ներմուծման կանոնակարգերի հետ, որը, կարծում ենք, հիմնականում գալիս է տեղեկատվության պակասից: Այս ուղղությամբ հստակ քայլեր ձեռնարկվում են: Հատկապես պատերազմի շրջանում կառավարությունը հնարավորինս պարզեցումներ մտցրեց ընթացակարգերում՝ ավելորդ քաշքշուկներից խուսափելու համար: Նաև, հունվարին բոլոր ՀՀ դեսպանություններն արտերկրում ստացել են մանրամասն տեղեկատվություն և ուղեցույց, թե ինչ քայլեր է պետք կատարել՝ բարդություններից խուսափելու համար: Տրամադրել ենք նաև մարդասիրական վարչության աշխատակիցների կոնտակտները, որոնց միջոցով ծրագիր իրականացնողը նախօրոք կարող է տեղեկանալ անհրաժեշտ քայլերի մասին: Ինչպես նաև, արդեն այսօր ՀՀ կառավարության էջում տեղադրվել է և հետագայում արդեն մեր դեսպանությունների սոցիալական մեդիայի էջերով տարածվելու է կարճ տեսանյութ՝ ընթացակարգերի մասին: Այսպիսով, մենք աշխատանքներ ենք տանում խնդիրներից հնարավորինս խուսափելու և հանրային տեղեկացվածության մակարդակը բարձրացնելու համար»: Տեսակոնֆերանսին մասնակցել են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի, ինչպես նաև կառավարության այլ պատասխանատու մարմինների աշխատակիցներ: Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել բեռնափոխադրումների մաքսազերծման, բեռների արագ բաշխման մեխանիզմների, բարեգործական բեռների պահանջարկի և Հայաստանում լիազոր մարմնի հետ համագործակցության հարցերին:
13:48
13:25
13:11
12:55
11:13
10:54
10:35
10:19
10:02
15:22
11:12
10:45
10:19
10:03
21:07
19:03
18:52
18:35
18:17
18:03
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03