Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի վերջին ֆեյսբուքյան գրառմանն անդրադառնալը տնտեսագետներն անլուրջ են համարում: ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանը, ակնարկելով Քերոբյանի գրառումը, ֆեյսբուքի իր էջում գրել էր.
«Խորհուրդ լրագրողներին, Վերջին շրջանում բարձրաստիճան պաշտոնյաների անհեթեթ և չհիմնավորված հայտարարությունների պարզաբանման համար ինձ դիմող լրագրողները լավ հասկանում են, որ այդ հայտարարությունները սխալ են, բայց նեղ մասնագետ չլինելով՝ մտքի ծայրով կարծում են, որ հնարավոր է պաշտոնյան, ինչ որ բան է նկատի ունեցել, որն իրանք չգիտեն։ Իմ խորհուրդը ձեզ, սիրելի լրագրողներ, մի կասկածեք ինքներդ ձեզ, հումորով վերաբերվեք այդ հայտարարություններին․․․ճճճճ»: Panorama.am-ի հետ զրույցում տնտեսագետը նշեց, որ ինչպես լրագրողները կարծում են, որ հայտարարությունը սխալ է՝ այդպես էլ կա և ավելացնելու որևէ բան չունի: Գնահատելով Վահան Քերոբյանի՝ տնտեսական աճի երկնիշ թիվ ապահովելու պնդումը՝ Պարսյանը նշեց. «Երկնիշ թիվ ապահովելու համար դու պետք է ունենաս համապատասխան տնտեսական կառուցվածք, աճ ապահովող ոլորտներ, բևեռներ, իսկ այս պահին նման աճ ապահովող ոլորտներ չունենք, բացառությամբ հանքարդյունաբերությանը, սակայն զուտ դրա հաշվին հնարավոր չէ երկնիշ աճ ապահովել»: Տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատուի կարծիքով՝ երկնիշ աճ հնարավոր է ապահովել միայն այն դեպքում, երբ շինարարության ոլորտը շատ ակտիվ աճ գրանցի, բայց 2020-21 թվականներին հատկապես մասնավոր շինարարության մասով, լուրջ մտահոգություններ կան, քանի որ բազմաթիվ ծրագրեր են սառեցված: Պարսյանը նկատեց, որ այստեղ խոսքը չի գնում պետական ծրագրերով ճանապարհների ենթակառուցվածքների ձևավորման դեպքին: Շեշտելով որ, այս իրավիճակում հնարավոր չէ խոսել երկնիշ աճի մասին՝ Սուրեն Պարսյանը փաստեց. «Որևէ երկիր 7.6% տնտեսական անկման տարուց հետո չի գրանցել երկնիշ աճ: Առհասարակ, նման դեպքերում հաջորդ տարիները համարվում են ճգնաժամի վերականգնման տարի և նման իրավիճակում լավագույն ցուցանիշ է դիտվում նույնիսկ1-2% աճը: Այդպես է եղել և՛ 1998 թվականի, և՛ 2009 թվականի ճգնաժամերին հաջորդած տարիներին, և առհասարակ համաշխարհային փորձն է դրա մասին վկայում»: Ըստ տնտեսագետի՝ զուտ պոպուլիստական հայտարարություններով չեն կարող դրական սպասումներ ստեղծել հանրության մոտ, այլ հակառակը՝ այն ավելացնում է անորոշությունը և անվստահությունը: Հիշեցնենք, որ Էկոնոմիկայի նախարարը մարտի 25-ին գրառում էր արել, որում ասվում էր. «Վիճակագրական Կոմիտեն հրապարակեց 2021թ․ փետրվարի տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ -5,3%: Հաշվի առնելով, որ անցած տարվա փետրվարն ուներ մեկ օր ավել՝ Հայաստանի տնտեսությունը համարյա վերականգնվել է։ Ու դա դեռ զրոյին մոտ տուրիզմի պարագայում։ Վերահաստատում եմ իմ նպատակը՝ երկնիշ տնտեսական աճ»։
Աղբյուր` Panorama.am
18:18
17:44
17:22
17:05
16:55
16:23
16:05
14:09
13:48
13:24
13:07
12:36
12:21
12:06
11:45
11:33
11:15
10:55
10:33
09:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01