«Իրանի արտաքին քաղաքականության համար առաջնայինը Մերձավոր Արևելքն է, իսկ Հարավային Կովկասը երկրորդն է։ Հետևաբար, իրանական քաղաքականությունը մեր տարածաշրջանում հասկանալու համար պետք է նկատի առնել Իրանի վարած արտաքին քաղաքական ուղեգիծը, նաև այն շահերը, որոնք առկա են Մերձավոր Արևելքում։ Իրանը մեր տարածաշրջանում հավասարակշիռ քաղաքականություն է վարում, այսինքն՝ հարաբերությունները բոլոր կողմերի հետ է զարգացնում։ Մեր բոլոր վախերը՝ կապված այն բանի հետ, որ իրանական «մերձեցումն» Ադրբեջանի հետ Հայաստանը դուրս կթողնի իրանական քաղաքականության ուղեծրից, փարատվել են, եթե հաշվի առնենք Իրանի դեսպանի հայտարարությունն առ այն, որ Ռոուհանին այցելելու է Հայաստան։ Դա ցույց է տալիս, որ Իրանը շարունակում է Հայաստանը դիտարկել՝ որպես կարևոր երկիր մեր տարածաշրջանում»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանը։
Ըստ նրա՝ կարևոր էր նաև Իրանի տրանսպորտի նախարարի հայտարարությունը, որն առնչվում էր Հայաստանի հետ երկաթուղի կառուցելու խնդրին. «Ակնհայտ է, որ իրանցիների համար թե՛ քաղաքական մակարդակում, թե՛ տնտեսական հարաբերությունների մակարդակում Հայաստանը շարունակում էմնալ կարևորագույն գործընկեր, լրջագույն պոտենցիալ ունեցող երկիր՝ կապված այն ծրագրերի հետ, որոնք առնչվում են Իրանի համար դեպի հյուսիս, դեպի Սև ծով ելք ապահովելու գործընթացին»։
Խոսելով Հայաստանի կողմից արվող քայլերի մասին, իրանագետը կարևորեց վիզային ռեժիմի չեղարկումը. «Սա ոչ միայն կոնկրետ քայլ էր՝ ուղղված հեշտացնելու հասարակ քաղաքացիների մուտքն ու ելքը երկու երկրներ, այլ նաև նշանակում էր, որ Հայաստանի ու Իրանի միջև հաստատվել են վստահելի հարաբերություններ։ Երկրորդ կարևոր քայլը Հայաստանում պետական ընկերության ստեղծումն էր, որը զբաղվելու է իրանական գազի վաճառքով Վրաստանին, և արդեն իսկ գազի որոշակի խմբաքանակ, ըստ ԶԼՄ-ների, վաճառվել է Վրաստանին։ Հայաստանը նաև այս ոլորտում որոշակի ձեռքբերումներ ունի։ Կարևոր է նաև Մեղրիի տարածաշրջանում Ազատ տնտեսական գոտի հիմնելու ծրագիրը։ Նման գոտու հիմնումը կարևոր քայլ է ոչ միայն՝ երկկողմ հարաբերություններում, այլև՝ հաշվի առնելով ԵՏՄ-ի հանգամանքը, որից Հայաստանն այս ծրագրի համար ունի օժանդակություն»։
22:17
22:13
21:34
20:17
20:02
19:46
19:23
19:08
18:43
18:35
18:30
18:23
18:11
17:46
17:33
17:13
16:55
16:36
16:23
16:06
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58