Թուրքական ոստիկանության բարձրաստիճան երեք նախկին սպաներ ցմահ ազատազրկման են դատապարտվել 2007 թվականի հունվարին «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության համար, հայտնում է Anadolu-ն: Ըստ մեղադրական եզրակացության՝ Դինքի սպանության մեջ ներգրավված էր ընդդիմադիր իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի FETO կազմակերպությունը, որը համարվում է ահաբեկչական: Մեղադրանքը ԱՄՆ-ում բնակվող Գյուլենին հեռակա կարգով է ներկայացվել : Գործակալության տվյալներով՝ Ստամբուլի դատարանը Տրապիզոնում Թուրքիայի անվտանգության ծառայության նախկին ղեկավար Ռամազան Աքյուրեքին, Ստամբուլի ոստիկանության հետախուզական ծառայության նախկին պետ Ալի Ֆուաթ Յըլմազերին և Ստամբուլի ոստիկանության հետախուզական ծառայության նախկին պետին մեղավոր է ճանաչել և դատապարտել ցմահ ազատազրկման: Տրապիզոնի նախկին ոստիկանապետ Ալի Օզը դատապարտվել է 28 տարվա ազատազրկման: FETO-ի անդամ լինելու համար մեղադրվող լրագրող Էրքան Գյուն դատապարտվել է տասը տարվա ազատազրկման: Ամբաստանյալներից ոմանք արդարացվել են: Հիշեցնենք, որ Դինքը սպանվել է 2007-ի հունվարի 19-ին՝ 17-ամյա ազգայնական Օգյուն Սամասթի կողմից, Ստամբուլում իր թերթի խմբագրության մուտքի մոտ:
13:48
13:25
13:11
12:55
11:13
10:54
10:35
10:19
10:02
15:22
11:12
10:45
10:19
10:03
21:07
19:03
18:52
18:35
18:17
18:03
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03