Այսպես կոչված «պոստկոիդային համախտանիշով» հիվանդների 85 տոկոսի մոտ շարունակվում է առնվազն 4 նյարդաբանական ախտանիշ պահպանվել, պարզել են Northwestern Medicine առողջապահական համակարգի գիտնականները:
Պոսկովիդային սինդրոմը կամ, այսպես կոչված, «երկար կովիդը» Post COVID-19 condition ձեւակերպմամբ արդեն ներառվել է ICD-10-ում: Գիտնականներն ամբողջ աշխարհից մինչ այժմ տվյալներ են հավաքում դրա դրսեւորումների եւ տեւողության վերաբերյալ: «Մշուշ գլխում», գլխացավեր եւ մկանային ցավեր, համի եւ հոտառության խանգարումներ. այս ախտանիշներն ամիսներով չեն լքում կորոնավիրուս տարած մարդկանց:
Medportal.ru-ի փոխանցմամբ՝ նշված մասնագետները վերլուծել են նյարդաբանական դրսեւորումների դիապազոնը հետկովիդային համախտանիշով 100 հիվանդի շրջանում:
Մասնակիցների միջին տարիքը 43 տարեկան էր, նրանց մեծ մասը կանայք էին: Բոլոր մասնակիցները կովիդ էին տարել՝ մեղմից միջին ձեւով՝ առանց թոքաբորբի եւ հոսպիտալացման անհրաժեշտության:
Ապաքինվելուց հինգ ամիս անց մարդկանց 85 տոկոսն առնվազն 4 նյարդաբանական ախտանիշ է ունեցել: Առավել հաճախ հիվանդները դժգոհում էին «մշուշից գլխում», ինչը խանգարում է ամենօրյա պարտականություններին, գլխացավերից եւ մկանայից ցավերից, հոտառության եւ համի զգացողության խանգարումից: Շատ հիվանդներ հայտնում էին նաեւ այլ ախտանիշների մասին, ինչպիսիք են քրոնիկ հոգնածությունը, շնչառությունը, կրծքավանդակի ցավը:
Ընդհանուր առմամբ, վերականգնումից գրեթե վեց ամիս անց բոլոր մասնակիցները հայտնել են, որ իրենց լիովին առողջ չեն զգում: Միջինում նրանք իրենց վերականգնման մակարդակը 64 տոկոս են գնահատել: Հետազոտության հեղինակները նշել են, որ «պոստկովիդային համախտանիշ» ունեցող մարդկանց վիճակն առավել հաճախ ժամանակի ընթացքում բարելավվում է, սակայն որոշ հիվանդների մոտ ախտանիշները պահպանվել են ավելի քան 9 ամիս:
15:55
15:48
15:35
15:17
15:03
13:29
13:00
12:33
12:09
10:56
10:07
09:35
09:02
17:20
17:12
17:02
16:45
16:39
16:28
16:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55