Հայաստանի Ազգային կինոկենտրոնի կողմից աջակցություն ստացած ֆիլմերն ու նախագծերն այս տարի ներկայացվել են տարբեր միջազգային փառատոներում ու գրանցել հաջողություններ:
Ռեժիսոր Նորա Մարտիրոսյանի «Երբ որ քամին հանդարտվի» (Si Le Vent Tombe/ Should Thr Wind Fall) ֆիլմը ընտրվել է Կաննի միջազգային 73-րդ փառատոնի պաշտոնական ընտրության «Առաջին լիամետրաժ ֆիլմ» (The First Features) անվանակարգում։
Ազգային կինոկենտրոնից հայտնում են, որ ռեժիսորի այս աշխատանքը հետանկախության շրջանի առաջին ֆիլմն է, որը Կաննում ներկայացվել է Հայաստանից, ինչն աննախադեպ և ուրախալի իրադարձություն էր հայկական ժամանակակից կինոյի համար։ Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությամբ նկարահանված Ֆիլմի աշխատանքների գերակշիռ մասը արվել են Հայաստանում և Արցախում։ Ֆիլմը համատեղ կինոարտադրություն է Հայաստանի, Բելգիայի և Ֆրանսիայի հետ։
Հայաստանի Ազգային կինոկենտրոնի ֆինանսական աջակցությամբ նկարահանված ռեժիսոր Արամ Շահբազյանի «Չնչիկ» ֆիլմը 2020-ին՝ մեկ տասնամյակ անց, ավարտվել և ընդգրկվել է ասիական ամենախոշոր և ներկայացուցչական՝ Բուսանի միջազգային կինոփառատոնի «Նոր հոսանքներ» (New Currents) մրցութային ծրագրում (հոկտեմբերի 21-30-ը)։ Ըստ էության, երկար ստեղծագործական ճամփա անցած ու բազում խոչընդոտներ հաղթահարծ ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է հենց ասիական բարձրաճաշակ՝ Բուսանի փառատոնի շրջանակներում։
Ջիվան Ավետիսյան «Դրախտի դարպասները» ֆիլմը 2020-ին ցուցադրվել և մասնակցել է բազմաթիվ միջազգային կինոփառատոների և ստուգատեսների։
Երիտասարդ ռեժիսոր Ալեքսանդր Բաղդասարյանի «Նոր տարվա գոճի» կարճամետրաժ խաղարկային ֆիլմը 2020-ին ներկայացվել է Կլերմոֆերանի կարճամետրաժ կինոյի միջազգային հեղինակավոր փառատոնում («Clermont-Ferrand International Short Film Festival».), որը հաճախ անվանում են «կարճամետրաժ կինոյի Կանն»: Մարտին նույն ֆիլմը ներկայացվել է նաև Շվեյցարիայում՝ դարձյալ փառատոնի:
Անգինե Եսայանի «Շեմից այն կողմ» կարճամետրաժ ֆիլմը 2020-ին արդեն ընտրվել է նույն Կլերմոֆերանի կարճամետրաժ կինոյի միջազգային հեղինակավոր փառատոնի հիմնական մրցութային ծրագրում։
09:33
09:09
19:02
18:49
18:43
18:22
18:03
17:53
17:22
16:36
16:23
16:09
15:44
15:16
15:15
14:33
14:09
13:46
13:33
12:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55