«Հրապարակ» թերթը գրում է. «Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն ակտիվ մարզային շրջայցերի մեջ է։ Նրա ֆեյսբուքյան էջում ամեն օր մի տեսանյութ ու հաղորդագրություն է տեղադրվում՝ այսինչ համայնքում նոր ջրանցքի կառուցման, այնինչ գյուղում հին ջրանցքի նորոգման, երրորդում՝ մանկապարտեզի կառուցման մասին։ Պապիկյանը հանրապետության քարուքանդ եղած ճանապարհներով մարզեր է մեկնում երկու նպատակով․ առաջինը նախընտրականն է։
Ակնհայտ է, որ փաշինյանական ողջ թիմն արդեն ակտիվորեն, օրենքի բացահայտ խախտումով, սկսել է քարոզարշավը՝ ադմինիստրատիվ ռեսուրսի լայն կիրառմամբ, աշխատանքային այցերի անվան տակ։
Եվ հիմնական բեռը դրված է Պապիկյանի ուսերին․ նա շտաբի պետն է լինելու եւ պատասխանատու է քարոզարշավի եւ Փաշինյանի միտինգներին հանդիսատես ապահովելու համար։
Երկրորդ նպատակն այն է, որ Պապիկյանի նախարարությունը որոշել է, որ ասֆալտով այլեւս հնարավոր չէ «փիառվել», քանզի հանրությունն իրենց ընկալում է սոսկ որպես «ասֆալտ անող իշխանություն», եւ ասֆալտն էլ արդեն հիմնովին քայքայվել է՝ ոչնչացնելով «որակյալ ասֆալտ» անող իշխանությունների մասին փչվող փուչիկը։ Ուրեմն ժամանակն է ջրագիծ ու մանկապարտեզ «կառուցելու»։
Իսկ ասֆալտն արդեն կոնկրետ եկամուտ բերող գործ է դարձել նրանց համար՝ տենդերները յուրայիններին բաշխելու, նախկինից էլ ավելի մեծ ծավալով ատկատներ վերցնելու լայն հնարավորություններով։ Ուստի ասֆալտով ընտրություններում հաղթելն անհնարին է, եւ դա է պատճառը, որ ասֆալտի մասին այլեւս չեն խոսում, անցել են այլ թեմաների»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
21:03
19:15
18:41
18:38
17:28
17:16
17:05
16:49
16:39
16:13
16:04
15:46
15:37
15:23
15:05
14:49
14:34
14:04
13:47
13:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44