Հայկական մամուլի ողջ շքախումբը,գրեթե առանց բացակայի,վերջին օրերին եռանդուն լծված էր վարչապետ Կարապետյանի ելույթում հնչեցված կախարդական փայտիկի վերաբերյալ փոխաբերության պարզաբանմանն ու ընդարձակ վերլուծականներով փորձում ենթադրություններ, կամ կանխատեսումներ անել, որոնք հաճախ սարկազմի և նույնիսկ չարախոսության աստիճանի էին հասնում:
Ընդսմին, համակարգային փոփոխություններին միտված տառացիորեն պարզ համադրությունը աղճատելու մղումները շատերի մոտ աբսուրդի աստիճանի հասան՝ մաքսիմալ հակաէֆֆեկտ ստանալու անթաքույց ցանկությամբ: Ցավալի է, որ «որքան վատ, այնքան լավ» սկզբունքի ջահակիրների էյֆորիան հաճախ անցնում է էթիկայի սահմանագիծը, չտարբերակելով, որ նշանառության տակ են առել հազարավոր հոգսերով ջերմող երկրի տնտեսությունը բուժելու պատրաստակամություը ստանձնած հանրապետության նորանշանակ կառավարչին: «Ծիծաղելի կլիներ, եթե այսքան տխուր չլիներ» արտահայտությունը ամփոփվեց հայտնի դիսիդենտ Արմեն Մարտիրոսյանի միտինգավորներին հղված կոչում. « կախարդական փայտիկը կդառնա կախարդական գերան, որեւէ խնդիր չիլինի, ստեղծագործ ժողովուրդ ենք, մեզ ի՞նչ է եղել», որն էլ գլխավորեց կախարդական փայտիկին նվիրված հիթային առաջին հորիզոնականը:
Եվ մինչ «արևմտյան քաղաքակրթության» քարոզիչները «Պուտինի դրածո», «Գազպրոմի գործակալ» ու նմանատիպ պիտակագրություններով փորձում են սևացնել փայլուն կենսագրականով վարչապետի նորամուտը և «ինչքան վատ, այնքան լավ» սկզբունքով մեր երկրում անկառավարելիության պարարտ ցատկահարթակ ստեղծել իրենց տրանսատլանտյան հրահանգիչների համար, ազգաբնակչության առողջ մեծամասնությունը համբերատար ու հավատքով սպասում է երկրի առողջացմանն ուղղված առաջին քայլերին` հավատալով, որ միայն կառավարելի կայուն տնտեսության և ամուր քաղաքացիական հասարակության (Մաշտոցի պուրակի նախադեպով) կայացումը կարող է դառնալ համազգային մեր երազած երկրի իսկական գրավականը:
Կախարդական փայտիկի չարչրկված թեմային է անդրադարձել նաև ռուսական կայքը, որի հարցադրմանն ի պատասխան հայազգի գործարար Անդրանիկ Նիկողոսյանը բառացիորեն ասել է, որ կախարդական փայտիկը գտնվում է արհեստավարժ և հայրենիքին նվիրված այն մարդկանց ձեռքին, ովքեր ի վիճակի են 24 ժամ արդյունավետ աշխատել: «Հարկավոր է ճանապարհ տալ երտասարդ ռեֆորմատորներին, որոնք պատրասը են լծվել ջերմեռանդ ու արդյունավետ աշխատանքի, իսկ այդպիսիք Երևանում քիչ չեն, օրինակ Ռեֆորմիստների կուսակցությունը: Կառավարությանը անհրաժեշտ է խելացի և արհեստավարժ նոր թիմ ու քանի որ նոր կառավարությունը կազմվելու է ազգային համաձայնության սկզբունքով, ինչու չներգրավել այնտեղ երիտասարդ ռեֆորմատորներին: »
Որպես վերջնաբան շահառու բոլոր կողմերին կհորդորեի մի անգամ ևս կարդալ վարչապետի ուղերձը, հուսով եմ ամեն ինչ կընկնի իր տեղը.
Կախարդական փայտիկ չկա, պետք են համակարգային փոփոխություններ:
17:02
16:45
16:39
16:28
16:05
15:51
15:23
15:09
14:35
14:26
14:21
14:04
13:47
13:24
13:06
12:48
12:33
12:15
12:00
11:53
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55