ezerk.am. Յենի Չաղ («Նոր Դարաշրջան», Բակիրքոյ, Կոստանդնուպոլիս) թերթի սյունակագիր, պատմաբան Արսլան Թեքինը հրապարակել է «Եթե ցանկանա, Հայաստանը Թուրքիա կշահի» վերտառությամբ մի ակնարկ: Պաշտոնական տեսակետներին մոտ շարադրանք է սա եւ որոշ շեշտադրումներ օգտակար է իմանալ, մանավանդ, դրանք շատ են նմանվել «հին եւ նոր Ռուսաստանները տարբեր են» նորագյուտ փաստարկներին (Զատուլին)՝ ի պատասխան Լենին-Քեմալ գործարքը դատապարտելու հայկական պահանջների:
Ապրիլ 24-ին բան չմնաց, գրում է Թեքինը: Դաշնակցական մտայնությունը գրոհելու է: Այդուհանդերձ, նոր շրջան ենք մտնում. Ադրբեջանում հայերի գրաված գրեթե բոլոր հողերը ազատված են: Մինչդեռ, հայերին Թուրքիայից անջատել մենք չենք կարող: Անցյալում, նաեւ պատմական պայմանների թելադրանքով, անցանկալի բաներ պատահեցին:
Հայ առաջնորդներից շատերը Արեւմուտքի ձեռքին խաղալիք դարձան, արդյունքում մեր երկրի բնիկ տարրը տուժեց: 1911-ից 1922 թվականներին Թուրքիան պատերազմի մեջ էր: Ամեն կողմից գրոհի էր ենթարկվել եւ ստիպված էր ապահովել ռազմաճակատի թիկունքը: Հայ ժողովուրդը, հիրավի ինչ ափսոս է, ինչ ափսոս, Օսմանյան կայսրության սահմաններում մնալով քշվեց ներկայիս Սիրիա, Իրաք եւ Սաուդյան Արաբիա: Ճանապարհին շատ բան պատահեց: Շատ տառապեցին:
Այս հանգամանքները շարադրելիս մեջս այրվում է: Ասացի նոր շրջան ենք մտել: Հայաստանի, հատկապես սփյուռքի առաջնորդները պիտի դադարեցնեն Թուրքիայի հետ հաշիվ մաքրելը: Դու արեցիր, հետո միայն ես արեցի, դու սպանեցիր, իսկ ես չսպանեցի վեճը շեղում է խնդրից:
Առաջին աշխարհամարտը վերջ դրեց Օսմանյան Կայսրության գոյությանը: Սկսվեց ազգային ազատագրական պայքարը: Թուրքիան փոխվեց, աշխարհը փոխվեց, բայց նոր Թուրքիայից պահանջները չպրծան: Պրծնելու են, ուզեն թե չուզեն ստիպված են լինելու: Վնասը մեզ չէ՝ պահանջատեր ֆանատիկոսներին է հասել ու դեռ պիտի հասնի:
Այս ընթացքին, ԱՄՆ նոր նախագահ Բայդենը անհեթեթ խոսսումներ է տվել, թե ընտրվելով ճանաչելու է «Հայոց ցեղասպանությունը», նշում է Արսլան Թեքինը եւ շարադրում Ջո Բայդենի հայտնի մոտեցումները: Բայդենի փաստարկները շինծու են, շարունակում է հեղինակը, որեւէ պատմաբան նման տեղեկություններ չի տա՝ հայամետ աղբյուրները նույնպես: Այնպիսի ձեւակերպումներ են, կարծես թուրքերը այլ աշխարհներից եկած բարբարոսներ են:
Թեքինը հիշեցնում է ցեղասպանության ճանաչման պահանջով 38 սենատորների նամակի մասին, որ ուղղված էր նախագահ Բայդենին, այնուհետեւ շարունակում. Բայդենը հեռուն գնաց, մինչեւ հիմա Թուրքիայի հետ չի էլ խոսել: Մտադրությունը պարզ է: Եթե շարունակեց այսպես ծավալվել, ապա ոմանց թեւ կտա ու Հայաստան-Թուրքիա մերձեցման վրա խաչ կքաշի:
ԱՄՆ որտե՞ղ է, իսկ Թուրքիան ու Հայաստանը՝ ահա իրար կպած: Եթե հայերը սադրանքների չտրվեն, ապա ավելի են շահելու, քան ինքը Թուրքիան: Վրաստանի հետ սահմանը բաց է, առանց վիզայի հատում անցնում ենք: Հայաստանի հետ ինչու չբացենք: Ամեն բան Հայաստանի ձեռքին է: Եթե ուզեց՝ Թուրքիա կշահի, եզրակացնում է Թեքինը:
թրգ. թուրքերենից
15:55
15:48
15:35
15:17
15:03
13:29
13:00
12:33
12:09
10:56
10:07
09:35
09:02
17:20
17:12
17:02
16:45
16:39
16:28
16:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55