Անվտանգության խորհուրդն իր քարտուղարով դարձել է ՀՀ-ում Թուրքիայի դեսպանատուն։ Այս մասին այսօր՝ մարտի 29-ին, ՀՅԴ-ականների՝ Անվտանգության խորհրդի շենքի մոտ տեղի ունեցած ակցիայի ընթացքում հայտարարեց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը։ Նա նշեց, որ Արմեն Գրիգորյանը հանգիստ կարող է ասել, որ ՀՀ-ում Թուրքիայի դեսպանն է. «Մարդ եւ կառույց, որ Նիկոլ Փաշինյանի ձեռքում դարձել են գործիք՝ հայ ժողովրդի հիշողությունը, պայքարը, 1,5 միլիոն նահատակներին ուրանալու եւ Էրդողանի ու Թուրքիայի գիրկն ընկնելու համար։ Այդ մարդիկ իրավունք չունեն զբաղեցնել որեւէ պետական պաշտոն, նրանք պետք է դուրս նետվեն պետական համակարգից, քանի Արցախյան պատերազմում տանուլ տալուց հետո հստակ քայլերով ՀՀ-ին նետում են Թուրքիայի գիրկը։ Ալիեւը քիչ էր, հիմա արդեն Էրդողանն է»։ Գեղամ Մանուկյանն ասաց՝ նոր չէ, որ գործող իշխանության կողմից վարվում է այս քաղաքականությունը. «Դեռ երկու տարի առաջ ջահերով երթից հետո «նիկոլականներից» մեկն սպառնացել էր, որ քրեական գործ պետք է հարուցել Թուրքիայի դրոշը վառողների դեմ։ Արդեն երկու տարուց ավել է՝ այդ իշխանություններն իրենց քաղաքականությամբ, ամենօրյա գործունեությամբ մոռացության են տալիս հայության հիշողությունը, որն անհնար է լինելու։ Այստեղ կանգնած ոստիկաններից շատերի, նրանց նախկիններն այդ 1,5 միլիոն զոհերի թվում են, բայց այսօր, ցավոք սրտի, պետական աշխատանքը, գործն ու աշխատավարձը շատերի համայնքներում, Անվտանգության խորհրդում մարդկանց ստիպում է ուրանալ իրենց նախնիների հիշատակը»։ Մանուկյանը շեշտեց, որ հայ ժողովուրդը թույլ չի տալու, որ ՀՀ-ն դառնա Թուրքիայի վիլայեթներից մեկը. «Մի քանի օր առաջ հողատուն մարզերում սկսեց իր քարոզարշավը, եւ բոլոր վայրերում կրկնում է «թշնամու թշնամի» մոլագար արտահայտությունը, որի նպատակը մեկն է՝ ապրիլի 24-ի նախօրյակին վիժեցնել աշխարհասփյուռ հայության, քաղաքական կառույցների պահանջը, վիժեցնել հայ դատի համար պայքարը․ վիժեցնել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար պայքարը։
Հիմա շատ ավելի վտանգավոր մի եզրագծի ենք հասել, որ գլխավոր հողատուն փորձում է իբր կոմունիկացիաներ բացելով ու դրանով հայության օգուտների մասին խոսելով՝ ժողովրդի գլխից հանել նրա հիշողությունը»։ Մանուկյանի խոսքով՝ ՀՀ-ն զենքերը վայր է դնում Թուրքիայի դեմ քաղաքական պայքարում, իր իրավունքների, հիշողության համար պայքարում եւ գլուխը խոնարհում է Թուրքիայի առջեւ։ Գեղամ Մանուկյանը պնդեց, որ ցանկացած նման փորձ ձախողվել է եւ կձախողվի. «ՀՀ-ում չի կարող լինել թրքահաճո, Թուրքիային ծառայող իշխանություն, որը հիմա կա։ Թույլ չենք տալու, որ ՀՀ-ում գործեն թուրքական գործակալները։ Դավաճանները ծառայում են թուրքին, Ալիեւին եւ այդ ծառայության համար զոհաբերեցին մեր հազարավոր զավակներին, մեր ժողովրդի լավագույն որդիներին։ Նրանց օրերը հաշված են։ Հայ ժողովուրդը մերժելու է, ապրիլի 23-ին ջահերը նորից բարձրանալու են Ծիծեռնակաբերդ, ապրիլի 24-ին հայ ժողովուրդը քայլելու է Ծիծեռնակաբերդ։ Չեք կարող որեւէ մեկից խլել այդ պահանջատիրության ջահը։ Ապրիլի 23-ին նորից է վառվելու Թուրքիայի դրոշը՝ ի նշան մեր պայքարի, հիշողության, հարգանքի»։
23:41
23:27
23:08
17:19
17:02
16:44
16:28
16:10
15:28
15:12
14:45
14:24
14:07
12:55
12:33
12:18
12:09
11:24
11:09
10:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47