Մինչ 2018-ի իշխանափոխությունը Երևանի աղբահանությամբ զբաղվող «Սանիթեք» և «Elias Doumet» ընկերություններն ընդդեմ Հայաստանի դիմում են ներկայացրել միջազգային արբիտրաժային դատարան։ Գրում է «Հրապարակ»-ը՝ վկայակոչելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Անդրանիկ Մուրադյանի նամակից՝ ուղղված միջազգային կապերի վարչության պետ Դավիթ Գևորգյանին։ «Մեր ձեռքում հայտնված փաստաթղթից մասնավորապես տեղեկանում ենք, որ դիմումը արդեն իսկ ներկայացվել է դատարան, և Մուրադյանը այդ դիմումի հայերեն թարգմանությունն է խնդրում Դավիթ Գևորգյանից․ «Կից Ձեզ եմ ներկայացնում Հայաստանի Հանրապետության դեմ միջազգային արբիտրաժ Sanitek և Elias Doumet ընկերությունների կողմից ներկայացված դիմումի պատճենը և խնդրում եմ հնարավորինս սեղմ ժամկետում ապահովել նշված հայերեն թարգմանությունը»,- գրել է Մուրադյանը՝ նշելով, որ ընդդեմ Հայաստանի դիմումը 40 էջ է։ Հիշեցնենք, որ «Սանիթեքը» Հայաստանում իր աշխատանքն ամբողջությամբ դադարեցրել է 2019-ի օգոստոսի վերջերից։ Քաղաքի աղբահանությունը ստանձնեց քաղաքապետարանը։ Լիբանանյան կազմակերպությունը բազմիցս հայտարարել էր, որ իրենց գործունեությունը ապօրինի է դադարեցվում, և իրենք դիմելու են միջազգային արբիտրաժ»,-գրում է աղբյուրը։ Հիշեցնենք, որ 2019-ի հոկտեմբերին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարել էր. «Շատ հանգիստ, առանց շտապելու, ուսումնասիրելով բոլոր փաստերը և խնդիրները՝ պատրաստվել ենք այս ամեն ինչին, այնպես որ ոչ մի մտավախություն չունենք կապված արբիտրաժի հետ: Եթե «Սանիթեք» ընկերությունն, այնուամենայնիվ, որոշի դիմել արբիտրաժային դատարան, մենք պատրաստ ենք դրան»։
15:55
15:48
15:35
15:17
15:03
13:29
13:00
12:33
12:09
10:56
10:07
09:35
09:02
17:20
17:12
17:02
16:45
16:39
16:28
16:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55