Փաստ» օրաթերթը գրում է. «Հետպատերազմյան Արցախի այս ծանր օրերին, երբ պետական կառավարման համակարգը գերծանրաբեռնված է գործում, համակարգը արդիականացնելու, չաշխատող կամ ուռճացված օղակներում օպտիմալացումներ անելու փոխարեն, Արցախից բարձր որակավորման կադրերի հոսք է նկատվում: Խնդիրն այն է, որ պատերազմից հետո, իր դիրքերը պահելու և իշխանության տապալում թույլ չտալու նպատակով, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, ըստ արցախյան մեր աղբյուրների, ընդդիմադիրների «բերանները փակելու» հեշտ ճանապարհն է ընտրել: «Փաստ» թերթի տեղեկություններով, կառավարման ամենատարբեր օղակներում են տեղավորում այն անձանց, ովքեր պատերազմից հետո ակտիվ բողոքում էին իշխանությունների և անձամբ Հարությունյանի դեմ: Նախորդ շաբաթ արցախյան լրատվականներից մեկը հարցում էր ուղարկել նախագահական, որի արդյունքները պարզապես զարհուրելի էին:
Հարցումից պարզ է դառնում, որ Արցախի նախագահն ունի 40 օգնական, խորհրդական, խորհրդատու, ներկայացուցիչ: Հետպատերազմյան Արցախում, որը կորցրել է իր տարածքի 70-75 տոկոսը, նախագահը կտրուկ մեծացրել է օգնական-խորհրդականների թիվը: Ի դեպ, ինչպես այս ցանկում, այնպես էլ գործադիր մարմնի տարբեր օղակներում կարելի է հանդիպել երբեմնի ընդդիմադիր դեմքերի, ովքեր նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին կոշտ հայտարարություններ էին անում Արայիկ Հարությունյանի հասցեին, իսկ այսօր տեղավորվել են կառավարման համակարգի տարբեր օղակներում՝ նախարարներից մինչև տարատեսակ օգնականներ:
Մեր աղբյուրների փոխանցմամբ, քաղաքական «հաշիվների» արդյունքում աշխատանքից ազատվում են բանիմաց կադրերը՝ իրենց տեղը զիջելով երբեմնի ակտիվիստներին:
Նրանցից մի մասին ավելի ցածր պաշտոններ են առաջարկվում, որոշներին էլ առաջարկում են առանց պաշտոնի ամսական «քեշ» գումար՝ «մինչև մի տեղ բացվի»: Հետևանքն այն է, որ պաշտոնական, մասնագիտական աճի բացակայության պայմաններում ոմանք նախընտրում են մեկնել Հայաստան կամ ՌԴ, որովհետև պետական համակարգի միջին ու բարձր օղակներում նախընտրությունը տրվում է նախկին ընդդիմադիրներին,ավելի կոնկրետ՝ նրանց, ովքեր համաձայնում են պաշտոնի դիմաց «աչք փակել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
17:41
16:27
16:02
16:02
13:33
11:54
11:45
18:04
16:27
15:47
11:43
10:32
23:34
23:16
22:45
22:22
18:35
14:44
14:15
12:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03