Ոստիկանության աշխատակիցներն մարտի 29-ին պարզել են մարտի 27-ին Գյումրիում, Երևանյան խճուղում, թիվ 135 Ա շենքի բնակիչ՝ 26-ամյա Գևորգ Դադրանյանի սպանությունը կատարողի ինքնությունը։ Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկանների և քննիչների կողմից կատարված բացատրական աշխատանքի արդյունքում Կումայրիի Ոստիկանության բաժին է ներկայացել Երևանի բնակիչ՝ 17-ամյա Դավիթ Վ.-ն, ով խոստովանել է, որ սպանությունը կատարել է ինքը՝ իր մոտ եղած դանակով։ Նա ներկայացրել է նաև հանցագործության գործիք դանակը։ Աղբյուրի տեղեկություններով՝ քննչական մարմինը պատրաստվում է դիմել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը՝ որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Դ. Վարդանյանի նկատմամբ: Աղբյուրի տեղեկություններով Դավիթ Վ.-ն սովորում է Երևանի ավագ դպրոցներից մեկի 11-րդ դասարանում, իսկ հանցագործության պատճառը եղել է համացանցում իրար հետ նամակագրական կապ ունենալը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի 27-ին, ժամը 15։30-ի սահմաններում Գյումրիում քաղաքացիները նկատել էին, որ Երևանյան խճուղու 135 Ա շենքի շքամուտքում երիտասարդ տղայի դի կա։ Ոստիկաններն ու քննիչները շքամուտքում՝ աստիճանների մոտ, հայտնաբերել էին սուր կտրող-ծակող առարկայի հարվածի հետքերով 26-ամյա Գևորգ Դ-ի դին։
15:55
15:48
15:35
15:17
15:03
13:29
13:00
12:33
12:09
10:56
10:07
09:35
09:02
17:20
17:12
17:02
16:45
16:39
16:28
16:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55