Զուտ տեսականորեն, մի օր, հավանաբար այո, բայց ե՞րբ... Մի քանի տարո՞ւց: Ես չգիտեմ։ Այս մասին РБК-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը՝ պատասխանելով այն հարցին, թե հնարավո՞ր են նորմալ հարաբերություններ Երեւանի ու Բաքվի միջեւ: «Չեմ կարող պատասխանել: Հայաստանի համար այս ամենը չափազանց ցավոտ է, ինչպես ժամանակին ցավոտ էր Ադրբեջանի համար: Բայց մինչ հարաբերությունների կարգավորման կամ որեւէ նախագծի մասին խոսելը, կան շատ ցավոտ խնդիրներ, որոնք պետք է լուծվեն: Ադրբեջանում հայ գերիներ կան, Հայաստանում ու Արցախում ադրբեջանցի գերիներ չկան, Ադրբեջանում կան: Եւ դրանք ընտանիքներ են, մարդիկ... Դա շատ ցավալի է Հայաստանում: Եթե դրան նայեք միջազգային իրավունքի աչքերով, դա սխալ է: Տարբեր բաների մասին խոսելուց առաջ, կարծում եմ, այս պահին շատ ճիշտ կլիներ, եթե Ադրբեջանը վերադարձներ բոլոր ռազմագերիներին՝ ցուցաբերելով որոշակի մարդասիրական եւ մարդկային վերաբերմունք... Բացի այդ, կա անհետ կորածների խնդիր... Նրանց հարազատներն ամեն օր ապրում են դժոխքի ու դրախտի արանքում... Խոսքը փոքր թվի մասին չէ: Շատ հարցերի պատասխաններ գտնվում են սահմանի այն կողմում: Ադրբեջանը կարող է օգնել այս ընտանիքներին՝ տրամադրելով տեղեկատվություն կամ մարմիններ»: Նշենք, որ Սարգսյանը հրաժարվել է պատասխանել այն հարցին, թե սխա՞լ էր արդյոք, որ Հայաստանը նույնիսկ պատերազմի ընթացքում չի ճանաչել Ղարաբաղը:
23:41
23:27
23:08
17:19
17:02
16:44
16:28
16:10
15:28
15:12
14:45
14:24
14:07
12:55
12:33
12:18
12:09
11:24
11:09
10:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47