Փհենյանը Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինին «Ամերիկայի կողմից աճեցված թութակ» է անվանել: Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի ազդեցիկ քույրը՝ Կիմ Յո Չժոնը, պատասխանելով Հյուսիսային Կորեայի հրթիռների արձակման մասին Մուն Չժե Ինի քննադատությանը, նշել է, որ Մունի «անտրամաբանական եւ լկտի» մեկնաբանությունները արձագանքում են ԱՄՆ դիրքորոշմանը: «Դժվար թե զարմանանք նրա անամոթության վրա: Նա չի ամաչում, որ իրեն «գովում են որպես Ամերիկայի կողմից աճեցված թութակի»։ Սեուլի միավորման նախարարությունը «ափսոսանք» է հայտնել նրա հայտարարության կապակցությամբ՝ նշելով, որ երկու Կորեաները պետք է պահպանեն «նվազագույն վարվելակերպի կանոնները բոլոր հանգամանքներում»: ԱՄՆ-ը, Հարավային Կորեան դատապարտել են Հյուսիսային Կորեային՝ ծովում երկու բալիստիկ հրթիռների արձակման՝ մեկ տարվա ընթացքում առաջին փորձարկումների համար: Հյուսիսային Կորեան պնդում է, որ ինքնավար իրավունքներ ունի նման փորձարկումներ անցկացնելու համար՝ հաշվի առնելով ԱՄՆ ռազմական սպառնալիքները, հայտնում է AP-ն: Որոշ փորձագետներ ասում են, որ Հյուսիսային Կորեայի վերջին հրթիռների արձակումը եւ կոշտ ձեւակերպումներն ուղղված են Բայդենի վարչակազմի վրա ճնշումը մեծացնելուն, քանի որ այն ձեւավորում է Հյուսիսային Կորեայի նկատմամբ իր քաղաքականությունը: Նրանց կարծիքով, Հյուսիսային Կորեան, ի վերջո, ցանկանում է, որ Միացյալ Նահանգները մեղմացնի պատժամիջոցները՝ իրեն ճանաչելով որպես միջուկային զենք ունեցող պետություն:
17:43
17:29
17:13
16:57
16:48
16:34
16:17
15:58
15:43
15:29
15:14
14:58
14:36
14:22
13:59
13:47
13:34
13:22
13:20
13:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02