Բացառապես կոռուպցիայի գործերով մասնագիտացող առանձին դատարանը Թաիլանդում կսկսի գործել հոկտեմբերի 3-ից: Նոր հաստատությունում 20 փորձառու դատավոր կաշխատի, որոնք նախկինում մասնագիտացել են նման գործերի քննության մեջ, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Կաշառակերների համար դատական ատյանի ստեղծումը վարչապետ Պրայուտ Չան-Օչիի նախաձեռնությունն է, որը խոստացել է 20 տարվա ընթացքում Թայլանդից ամբողջությամբ արմատախիլ անել այդ սոցիալական չարիքը: «Արդեն 70 գործ կա, որոնց քննությունից մենք կսկսենք մեր աշխատանքը: Մեղադրյալների թվում կլինեն նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ», - հայտնել է նոր դատարանի նախագահ Ամնատ Պհուանգչոմպհուն:
Ակնկալվում է, որ նեղ մասնագիտացման շնորհիվ կաշառքի եւ ծառայողական լիազորությունների գերազանցման վերաբերյալ բոլոր դատական գործերը դատարանում կքննվեն զգալիորեն ավելի արագ, քան սովորական ատյաններում: Արդեն հայտնի է, որ նոր դատարանը երկու ատյանի է բաժանված` առաջին եւ վերաքննիչ: Հոկտեմբերի 3-ից հետո կոռուպցիայի վերաբերյալ բոլոր գործերը, նույնիսկ եթե հայտնվեն սովորական դատարաններում, հետագայում կվերաուղղորդվեն նոր հակակոռուպցիոն հաստատություն:
Դեռեւս 2013 թվականին Թայլանդի զարգացման խնդիրների ուսումնասիրության ինստիտուտում արձանագրել են, որ երկրում կոռուպցիայի մակարդակը ռեկորդային նիշի է հասել. կաշառքը կազմում է բիզնես-նախագծերի արժեքի 30-ից 50 տոկոսը: Այդ նույն ժամանակ Թայլանդում հասարակական կարծիքի հարցումը ցույց է տվել, որ երկրում ընկերությունների 70 տոկոսը կաշառքն է օգտագործել գործնական նպատակների իրագործման համար:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47