Չորեքշաբթի օրվա տվյալներով՝ համաճարակի բռնկումից ի վեր աշխարհում կորոնավիրուսային վարակի հայտնաբերված դեպքերի թիվը կազմել է 128 մլն: «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնում է ամերիկյան Ջոնս Հոփքինսի համալսարանը: Օրվա ընթացքում աշխարհում COVID-19-ին առնչվող հիվանդություններից մահացությունների թիվն ավելացել է՝ հասնելով 2,8 մլն-ի, ավելի քան 101 միլիոն մարդ ապաքինվել է: 10 միլիոն կամ ավելի վարակակիր ունեցող երկրներից են ԱՄՆ-ը, Բրազիլիան և Հնդկաստանը: Միացյալ Նահանգները շարունակում է մնալ առաջատարը վարակված և մահացած մարդկանց թվով, որտեղ ընդհանուր առմամբ հայտնաբերվել է COVID-19-ով վարակված 30.3 մլն մարդ, գրանցվել է 550 967 մահ, և ապաքինվել է ավելի քան 22 միլիոնը: Բրազիլիան վարակված մարդկանց թվով շարունակում է մնալ երկրորդը, որտեղ համաճարակի ընթացքում գրանցվել է 12.6 մլն դեպք, որից մահացել է 317 646 մարդ, ապաքինվել՝ ավելի քան 11 միլիոնը: Հնդկաստանը վարակվածների թվով երրորդ տեղում է, որտեղ համաճարակի բռնկումից ի վեր COVID-19-ի հաստատված դեպքերի թիվը 12,1 մլն էր, մահվան դեպքերը`162,468, ապաքինվել է ավելի քան 11 միլիոն մարդ: Համաձայն Worldometer պորտալի, որը մասնագիտացած է աշխարհի ամենակարևոր իրադարձությունների վիճակագրության մեջ, չորեքշաբթի առավոտվա դրությամբ աշխարհի երկրների 1 միլիոն բնակչին բաժին է ընկնում 361.3 մահ: ԱՄՆ-ում 1 միլիոն բնակչի հաշվով մահացությունը 1697 է, Բրազիլիայում՝ 1,488, Հնդկաստանում 117:
15:55
15:48
15:35
15:17
15:03
13:29
13:00
12:33
12:09
10:56
10:07
09:35
09:02
17:20
17:12
17:02
16:45
16:39
16:28
16:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55