«Հրապարակ» թերթը գրում է. «Թեպետ քաղաքական դաշտում դեռեւս հստակություն չկա՝ հի՞ն, թե՞ նոր օրենսգրքով են գնալու արտահերթ ընտրություններին, բայց որոշ կուսակցություններ ընտրացուցակները կազմելու բուռն աշխատանքներով են տարված։ Ամենախիստ քաստինգն անցկացվում են Ռոբերտ Քոչարյանի մոտ․ նա որոշել է ընտրություններին «կրելու» համար հզոր ցուցակով ներկայանալ․ ամենատարբեր դաշտերից հեղինակավոր մարդկանց անուններ են տալիս, որոնք հնարավոր է լինեն Քոչարյանի ցուցակում՝ գործարարներից սկսած, վերջացրած գեներալիտետով։
Ռալֆ Յիրիկյանի անունն է շրջանառվում, ԱԱԾ նախկին տնօրեններից մեկի։ Մամուլը գրեց նաեւ Սեյրան Օհանյանի եւ Յուրի Խաչատուրովի մասին։ Փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը կլինի, Ռ․ Քոչարյանի՝ նախագահ աշխատած շրջանի ռեֆերենտներից մեկը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ։
Բանակցություններ են ընթանում նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հետ։ Թեեւ, ըստ որոշ լուրերի, Կարապետյանն ասել է, թե ամեն ինչով կաջակցի, բայց ցուցակում հրաժարվել է տեղ զբաղեցնել։ Չի բացառվում, որ «Դվինի» Արտակ Թովմասյանը միանա այս թիմին, ինչպես նաեւ սյունեցիների նոր հիմնած կուսակցությունը՝ նախկին մարզպետ Վահե Հակոբյանի գլխավորությամբ։
Լուրեր կան, որ Արփինե Հովհաննիսյանն է լինելու Քոչարյանի ցուցակում առաջին կինը՝ երրորդ համարը։ Իսկ 17-ի մաս կազմող որոշ մարդ-կուսակցությունների առաջնորդները կզբաղեցնեն ավելի հետին հորիզոնականներ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
09:35
09:25
09:17
09:02
21:36
21:12
20:45
20:20
18:05
17:46
17:23
17:08
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45