Անցյալ շաբաթ աշխարհում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 3,8 միլիոն դեպք, հիվանդացությունը նախորդ յոթ օրվա համեմատությամբ աճել է 14 տոկոսով, մահացությունը՝ 5 տոկոսով: Այս տվյալները բերված են Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) շաբաթական համաճարակաբանական տեղեկագրում, որը մատի 31-ին հրապարակվել է Ժնեւում։
«Գլոբալ առումով հինգերորդ շաբաթն անընդմեջ շարունակվում է COVID-19-ով հիվանդացության աճը: Անցյալ շաբաթ հաղորդումներ ստացվեցին ավելի քան 3,8 միլիոն նոր դեպքերի մասին»,- նշել է կազմակերպությունը՝ հավելելով, որ յոթ օրում մահացել է 64 հազարից ավելի մարդ, ինչը 5 տոկոսով ավելի է, քան նախորդ յոթ օրվա ընթացքում: ԱՀԿ-ի համաճարակաբանական տեղեկագրի համաձայն՝ մարտի 22-ից մինչեւ 28-ն աշխարհում արձանագրվել են 3 802 314 վարակվածներ եւ 64 187 մահացու վախճան: Մարտի 28-ի դրությամբ ընդամենը եղել է ախտահարման 126 372 442 դեպք եւ հիվանդների մահվան 2 769 696 դեպք:
Մարտի 22-ից մինչեւ 28-ը հիվանդացության աճն առանձնապես նկատելի է եղել Հարավ – արեւեելյան Ասիայում (49 տոկոսով), Արեւմտա – խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում (32 տոկոսով), Աֆրիկայում (22 տոկոսով), Հյուսիսային եւ Հարավային Ամերիկայում (11 տոկոսով), Եվրոպայում (11 տոկոով): Մահացությունն աճել է Հարավ – արեւելյան Ասիայում (21 տոկոսով), Եվրոպայում (7 տոկոսով), Արեւմտա – խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում (7 տոկոսվ), Արեւելյան Միջերկրականում (5 տոկոսով), Հյուսիսային եւ Հարավային Ամերիկայում (4 տոկոսով), բայց ըստ որում այն կրճատվել է Աֆրիկայում (6 տոկոսով): Եվրոպայում յոթ օրում վարակվել է 1,6 միլիոնից ավելի մարդ եւ մահացել ավելի քան 23 հազարը: Հյուսիսային եւ Հարավային Ամերիկայում արձանագրվել են ախտահարման ավելի քան 1,3 միլիոն նոր դեպք եւ 32 հազարից ավելի մահացու վախճան: Հարավ – արեւելյան Ասիայում բժիշկները հայտնաբերել են 437 հազարից ավելի վարակված, մահացել է 2,9 հազարից ավելի մարդ: Բրազիլիայում վարակվածների թիվը մեկ շաբաթում ավելացել է ավելի քան 533 հազարով:
Այնուհետեւ գալիս են ԱՄՆ-ը (421 հազարից ավելի նոր դեպք), Հնդկաստանը (ավելի քան 372 հազար), Ֆրանսիան (ավելի քան 254 հազար), Լեհաստանը (ավելի քան 192 հազար), Թուրքիան (ավելի քան 186 հազար), Իտալիան (ավելի քան 156 հազար), Գերմանիան (ավելի քան 112 հազար), Ուկրաինան (ավելի քան 97 հազար), Ռոսաստանը (ավելի քան 62 հազար), Հունգարիան (ավելի քան 62 հազար) եւ Պերուն (ավելի քան 60 հազար), հաղորդել է ՏԱՍՍ-ը:
17:43
17:29
17:13
16:57
16:48
16:34
16:17
15:58
15:43
15:29
15:14
14:58
14:36
14:22
13:59
13:47
13:34
13:22
13:20
13:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02