Ապրիլի 1-ին Արամ Խաչատրյան համերգասրահում ավանդական տանգոն միաձուլվել էր ժամանանակից ռիթմերին. Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և ակորդեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին համերգ նվիրեցին արգենտինացի կոմպոզիտոր Աստոր Պիացոլայի 100-ամյակին: Երևանյան համերգը ղեկավարեցին դիրիժորներ Ջանլուկա Մարչիանոն և Սերգեյ Սմբատյանը։
Երաժշտության մեջ Աստոր Պիացոլայի անունը նույնանում է տանգոյի հետ։ Արգենտինացի մեծանուն երաժիշտը ստեղծել է տանգոյի նոր ճյուղ՝ ավանդական տանգոյին միաձուլելով ջազի և դասական երաժշտության տարրեր։ Պիացոլայի երաժշտության ազդեցությունը շատ մեծ է տարբեր երաժիշտների վրա, հատկապես՝ ակորդեոնահար և բանդոնեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկիի, ով իր ելույթների ժամանակ գրեթե միշտ կատարում է Պիացոլայի գործերը:
Հանրահայտ «Ave Maria» ստեղծագործությունից առաջ, Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին հանդիսատեսին ասաց, որ համավարակի պատճառով երկար ժամանակ չէր զգացել հանդիսատեսի ջերմությունը, այս երկար ժամանակվա համար սա նրա երկրորդ համերգն էր հանդիսատեսով, ինչն անբացատրելի հույզեր է առաջացնում նրա մոտ: Երաժիշտը ողջունեց ներկաներին և նշեց, որ «Ave Maria»-ն նվիրում է Արցախին:
Համերգի ընթացքում հնչեցին Պիացոլայի ստեղծագործություններից՝ Tangazo, Tres Tangos, Jorge Adios, Concierto de Nacar, Adios Nonino, Le Grand Tango, Violentango, Ave Maria, Libertango և այլ գործեր։
Ներկա գտնվեցին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը և ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը:
14:58
14:42
14:23
13:46
13:28
13:15
12:54
12:37
12:16
11:55
11:36
11:16
10:48
10:34
10:15
09:56
09:45
09:37
09:26
09:17
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02