Ռուսաստանում տեղի ունեցած Պետդումայի ընտրությունները հայ-ռուսական հարաբերություններում որևէ փոփոխության չեն հանգեցնի, որովհետև դրանց արդյունքում իշխող մեծամասնությունը վերընտրվել է, գործող նախագահ Վլադիմիր Պուտինի «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը պահպանել է իր դիրքերը: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասացին հայաստանցի քաղաքագետները:
Խնդիրն ամենևին այն չէ, որ Դումայում ազգությամբ հայ պատգամավորներ չեն լինի, իսկ կուսակցությունների նախընտրական քարոզներում մեծաթիվ հայ համայնքին ուղված խոստումներ չեն արվում: Վերլուծաբան Վիկտոր Կոնապլյովի համոզմամբ, ընտրացուցակներում ընդգրկված 4500 թեկնածուներից ոչ մեկը հայ-ռուսական հարաբերությունների զարգացման տեսլական չունի ու չի կարող ունենալ, որովհետև Դումայում պատգամավոր դառնալուց հետո միևնույնն է որոշիչ դեր չի ունենա, արտաքին քաղաքականությունը նախագահ Վլադիմիր Պուտինի ձեռքում է:
Ռուսաստանում 2010 թ.-ի տվյալներով շուրջ 1 միլիոն 182.388 հայ է բնակվում, բայց նրանք չունեն այնչափ ազդեցություն, որքան, օրինակ, ԱՄՆ-ում հայկական կառույցները: «Սա փոխել է պետք»,- նշեց նա:
Պետդուման, ըստ քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի, զրոյական ազդեցություն ունի ՀՀ ներքաղաքական կյանքի կամ Հայաստանի հետ կապված միջպետական խնդիրների հետ: «ՌԴ պետդուման նույն կարգավիճակում է, ինչ ՀՀ Ազգային ժողովը. խորհրդարանները որևէ բան չեն լուծում: Միջպետական հարցերը, հայ-ռուսական հարաբերությունները, դրանց հետ կապված խնդիրները լուծվում են Կրեմլում, Պետդուման որոշիչ չէ, ուստի կարևոր չէ, թե ով է մեծամասնությունը Դումայում»,- նշեց քաղտեխնոլոգը:
Հայաստանում ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Մարկարովն էլ շեշտեց, որ հայ-ռուսական հարաբերություններում տեղի ունեցած ընտրությունները բեկումնային լինել չեն կարող:
«Հայ-ռուսական հարաբերությունները, երկու պետությունների փոխհարաբերությունները պայմանավորված են ընդհանուր քաղաքականությամբ, որոնք Պետդումայում չեն մշակվում: Ընտրությունների արդյունքում ձևավորվել է մեծամասնություն, որը տասը տարի շարունակ չի փոխվել, նույնն է և պարզից էլ պարզ է, որ հարաբերությունները կշարունակվեն նույն ոճով: Բացի այդ, պետք չէ մոռանալ, որ ՌԴ արտաքին քաղաքականության դերակատարությունները ձևավորվում են նախագահի կողմից, ոչ թե Դումայի, ուստի եղածը կպահպանվի»,- մանրամասնեց Ալ. Մարկարովը:
Քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանի դիտարկմամբ՝ դեռ նախընտրական շրջանում պարզ էր, որ Ռուսաստանի ղեկավարությունը անմիջապես ՌԴ պետդումայի ընտրություններից հետո փորձելու է «վճռական քայլեր» ձեռնարկել Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական իրավիճակը Ռուսաստանի օգտին շրջելու նպատակով:
«Առանց ավելորդ ինքնագովեստի, որի կարիքը հաստատ չունեմ, պետք է ասեմ, որ այդ հանգամանքը հայտնի էր ոչ միայն ինձ, այլ նաև այլ իրազեկ մարդկանց: Օրինակ, երբ Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտարարում է, որ ոչ մի պարագայում չի համաձայնվի զբաղեցնել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի բարձր պաշտոնը, նա հաստատ նկատի ունի այն հեռանկարը, որի մասին ես ակնարկեցի: Ասեմ ավելի պարզ. բացի արցախյան հիմնահարցի կարգավորման գործում Էքսկլյուզիվ արբիտրի դեր ստանձնելուց Ռուսաստանն այլ ռեսուրս չունի Հարավային Կովկասում սեփական աշխարհաքաղաքական դերը բարձրացնելու համար: Ի՞նչը կարող է ստիպել Սեյրան Օհանյանին այդքան կտրուկ հրաժարվել ՀԱՊԿ-ում բարձրագույն ղեկավար պաշտոնից, եթե ոչ այն հստակ համոզմունքը, որ նաև այդ նշանակումով է ենթադրվում ՀՀ-ն ու Արցախը դարձնել Կովկասում Ռուսաստանի աշխարհաքաղաքական դերի բարձրացման արդյունավետ գործիք»,- նշեց Հմայակ Հովհաննիսյանը:
Ըստ քաղաքագետի՝ ստեղծված պայմաններում մեծ է հավանականությունը, որ այդ ընթացքում հայկական շահերը հերթական անգամ մեր պատմության մեջ ոտնատակ կարվեն, երբ Սեյրան Օհանյանը չի ցանկանում մեզ համար տխուր այդ արդյունքի պատասխանատվությունը վերցնել իր վրա:
«Միայն հաշվի առնելով այս աշխարհաքաղաքական համատեքստը հնարավոր է գնահատել Ռուսաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների ազդեցությունը հայ-ռուսական հարաբերությունների վրա: Ինչպես արձանագրում են ռուսաստանյան փորձագետները, Դումայում վերարտադրված նույն չորս քաղաքական ուժերը քարոզարշավի ընթացքում փորձում էին ընտրողներին ապացուցել, որ հենց իրենց ծրագրերն են առավելապես համահունչ Վլադիմիր Պուտինի քաղաքական մոտեցումներին»,- նկատեց Հմայակ Հովհաննիսյանը:
Ո՞րն է Վ. Պուտինի քաղաքական կրեդոն: Այս առնչությամբ քաղաքագետը նշեց, որ «դա պրագմատիզմն է բազմապատկված հայտնի սկզբունքով. ճիշտ է այն, ինչը ձեռնտու է Ռուսաստանին»:
«Մյուս կողմից` այդ նույն ռուսաստանյան փորձագետները հրավիրում են հանրության ուշադրությունը այն փաստի վրա, որ քարոզարշավի ընթացքում Դումա անցած չորս կուսակցությունների ներկայացուցիչների ելույթներում չափազանց մեծ տեղ էր տրվում ԱՄՆ քաղաքականության կոշտ քննադատությանը՝ ԱՄՆ-ում շուտով կայանալիք նախագահական ընտրությունների թեմայի արծարծման համատեքստում: Ռուս փորձագետներից շատերը նույնիսկ արձանագրում են, որ թեկնածուներն ավելի շատ խոսում էին առաջիկայում կայանալիք ամերիկյան ընտրությունների մասին, քան սեփական ընտրությունների, և այդ հանգամանքը, անշուշտ, ցույց է տալիս, որ աշխարհաքաղաքական ներկայիս չափազանց բարդ իրավիճակն իր վճռորոշ դրոշմը դրեց ՌԴ Պետդումայի ընտրությունների վրա:
Եթե հաշվի առնել այն հանգամանքը, որ ընտրությունների հաջորդ իսկ օրը պարզ դարձավ, որ ռուս-ամերիկյան պայմանավորվածությունները Սիրիայի վերաբերյալ տապալվում են և առաջիկայում սպասվում է ռուս-ամերիկյան հարաբերությունների լարվածության թեժացում, ապա Հայաստանի և Արցախի առջև ծառացած մարտահրավերների բնույթն ու բարդությունը կդառնան ակնհայտ: ՀՀ իշխանությունները պարտավոր էին պատրաստ լինել դիմակայելու այդ մարտահրավերներին, ինչի մասին ես տարիներ շարունակ բարձրաձայնել եմ»,- մանրամասնեց Հմայակ Հովհաննիսյանը:
tert.am
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47