Ժողովուրդ» օրաթերթը գրում է.«Քանի որ արդեն հստակ է, որ հայրենի իշխանությունները հունիսի 20-ին խորհրդարանական ընտրություններին գնում են համամասնական ընտրակարգով, թեժ քննարկում են ընտրացուցակների «թոփ» համարները: Բանն այն է, որ այն անձինք, ովքեր ժամանակին խնդիր չեն ունեցել ցուցակների անցողիկ տեղերում հայտնվելու համար, քանի որ վարկանիշային ընտրակարգով են մասնակցել ընտրություններին, այսօր պետք է լինեն մեկ միասնական ցուցակում ու, ամենակարեւորը, անցողիկ շեմում:
Այսինքն՝ քաղաքական թիմերն այժմ հայտնվել են տհաճ վիճակում: Մենք տեղեկացանք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում արդեն ուրվագծվել է ընտրական ցուցակը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում թեժ քննարկումներ են ընթանում, իսկ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունում դեռեւս կուսակցության քառյակն է հայտնի: Ըստ մեր տեղեկությունների՝ ցուցակը գլխավորում է ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, երկրորդը լինելու է Տարոն Սիմոնյանը, իսկ երրորդ տեղում՝ Արկադի Խաչատրյանը, ցուցակում առաջին կինը լինելու ԼՀԿ-ական Անի Սամսոնյանը:
Ըստ մեր տեղեկությունների՝ դեռեւս ցուցակը նախնական է, կարող է այն առաջիկայում փոփոխությունների ենթարկվել: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանից պարզել, թե որքանով են իրական մեր տեղեկությունները։ «Ցուցակ դեռ չունենք, մինչեւ վարչապետի հրաժարականը չլինի, ցուցակ չենք սկսելու գրել»,-հայտարարեց Մարուքյանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
21:03
19:15
18:41
18:38
17:28
17:16
17:05
16:49
16:39
16:13
16:04
15:46
15:37
15:23
15:05
14:49
14:34
14:04
13:47
13:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44