Փաստ» օրաթերթը գրում է. «Կառավարության վերջին նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պետական բյուջեի եկամուտները 2021 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով գերակատարվել են ավելի քան 22,6 միլիարդ դրամով: Տնտեսագետներն արդեն իսկ թերահավատ են նշյալ ցուցանիշի առումով: Սակայն հայտարարվածը խնդրահարույց ու կասկածելի է համարվում նաեւ ժամկետների առումով:
Մասնագետները տարակուսում են, թե ինչպես է հնարավոր եռամսյակային տվյալներ հրապարակել հաջորդ եռամսյակի առաջին իսկ օրը, եթե մարտի հաշվետվություններն ու ցուցանիշները ՎԿ ու ՊԵԿ պետք է ներկայացվեն ապրիլի ընթացքում: Պատահական չէ, որ տնտեսագետներից ոմանք այս հայտարարությունը «տեղավորեցին» ապրիլի 1-ի խորհուրդի ներքո:
Տնտեսագետ Թադեւոս Ավետիսյանը «Փաստի» հետ զրույցում նշեց, որ առաջին անգամ չէ նման մոտեցում ցուցաբերվում՝ այն կայուն բնույթ ունի: «Քանի որ ցույց տալու իրական արդյունք չկա, փաստացի արդեն անցել են վիճակագրական վրձինին: Այսինքն, նկարում են այդ ամենը, եւ սա առաջին դեպքը չէ:
Նիկոլ Փաշինյանն, իր քաղաքական եւ անձնական շահագրգռությունից ելնելով, կառավարության նիստերի ժամանակ պարբերաբար նման հայտարարություններ է արել: Եվ նման հայտարարություններից հետո, ջանք ու եռանդ չխնայելով, վիճակագրական կոմիտեն փորձում է այդ ամենը վերածել վիճակագրական նկարչության ու հրապարակել այն: Օրինաչափություն է դարձել, երբ վիճակագրական պաշտոնական թվերից առաջ ընկնելով՝ փորձում են ինչ-որ ցուցանիշներ հայտարարել: Սա դառնում է պատվեր վիճակագրական կոմիտեին»,-ասաց Թ. Ավետիսյանը՝ շեշտելով, որ այդ թվերն իրական հիմքեր չունեն՝ հաշվի առնելով, որ մեր տնտեսությունն անկման մեջ է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
17:41
16:27
16:02
16:02
13:33
11:54
11:45
18:04
16:27
15:47
11:43
10:32
23:34
23:16
22:45
22:22
18:35
14:44
14:15
12:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03