«Հաղթանակ» զբոսայգում խորհրդանշական ծառատունկի ժամանակ լրագրողների հետ զրույցում Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը չցանկացավ մեկնաբանել առաջիկայում նախատեսված Փաշինյան-Պուտին հանդիպման օրակարգին վերաբերող հարցերը։ «Կարծում եմ, կարելի է ենթադրել, որ քննարկումը կկենտրոնանա մեր երկկողմ հարաբերությունների առավել հրատապ հարցերի, տարածաշրջանում տիրող իրավիճակի վրա: Բայց ես հիմա չէի ցանկանա որևէ մեկնաբանություն տալ, քանի որ ելնում եմ այն ենթադրությունից, որ, հավանաբար, մեր ղեկավարների մամուլի ծառայությունները պատշաճ ժամկետում կտրամադրեն համապատասխան տեղեկություններ»,- ասել է նա։ Ռուս դիվանագետն անդրադարձել է նաև երեկ Բաքվում ցուցադրված «Իսկանդեր» հրթիռային բեկորներին, որոնք, ըստ ադրբեջանական կողմի, արձակվել են Հայաստանում ռուսական ռազմաբազայի տարածքից, չնայած որ ռուսական կողմն արդեն հերքել է այս տեղեկությունը: «Ի՞նչ կարող եմ ավելացնել ռուսական ռազմաբազայի հայտարարությանը: Ոչինչ », - ասել է դեսպանը: Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք Մոսկվան անհանգստացած է Ռուսաստանի դեմ նման քողարկված մեղադրանքներից, Կոպիրկինը ասել է.
«Գիտեք, մեղադրանքները կարող են տարբեր լինել, և մենք արդեն սովոր ենք, որ տարբեր քաղաքական շրջանակներ, տարբեր գործիչներ արտահայտում են որոշակի ենթադրություններ, որոշակի մեղադրանքներ: ... Բայց կա պաշտոնական դիրքորոշում, որը միանգամայն հստակ է, և դրանով պետք է կողմնորոշվել»: Անդրադառնալով Բաքվի այն հայտարարություններին, թե Ադրբեջանում հայ ռազմագերիներ չկան, դեսպանը նշել է. «Իմ դիրքորոշումն այսպիսին է. աշխատանքները պետք է ավարտվեն, Ռուսաստանի Դաշնությունը ակտիվորեն մասնակցում է այս գործընթացին ՝ աջակցելով, որ ի վերջո իրականացվի այն սկզբունքը, որի մասին մենք սկզբում խոսում էինք. բոլորը բոլորի դիմաց»: Դեսպանը նաև նշել է, որ ռուս-հայկական քաղաքական երկխոսությունը չի կորցրել ինտենսիվությունը տարբեր մակարդակներում, այդ թվում` ամենաբարձր:
«Իմ կարծիքով, ցանկացած նախաձեռնություն, որն աշխատում է ռուս-հայկական հարաբերությունները խորացնելու ուղղությամբ, դրանց հետագա ադատպացիան մեր նոր խնդիրներին և իրողություններին, կարող է միայն ողջունվել»,- ասել է ռուս դիվանագետը։
Աղբյուր` Panorama.am
15:55
15:48
15:35
15:17
15:03
13:29
13:00
12:33
12:09
10:56
10:07
09:35
09:02
17:20
17:12
17:02
16:45
16:39
16:28
16:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55