Դեռևս մարտի կեսերին Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղից 13 կովեր անցել էին թշնամու հսկողության տակ գտնվող տարածք։ Panorama.am-ի հետ զրույցում Սյունիքի մարզի Գորիս համայնքի Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանն ասաց, որ թեև հակառակորդը խոստացել է գտնելու դեպքում վերադարձնել անասունները, սակայն դեռևս որևէ տեղեկություն չկա։ Նա հայտնեց, որ երեք օր առաջ մառախուղի պատճառով ևս 7 անասուն է անցել Ադրբեջանի հսկողության տակ գտնվող տարածք։
«Մեկը փախել, եկել է, երևի հայավարի է մտածել, որ թուրքի հպատականության տակ չի կարղ կարող մնալ, մնացած մասին տեղեկություն չունենք, արժանացել են այն 13-ի բախտին»,- ասաց Հ. Արշակյանը։ Նա նշեց, որ ռուս խաղաղապահներն անընդհատ կապի մեջ են ադրբեջանցիների հետ, «մեր կիրթ, կառուցողական հարևաններն ասում են՝ հենց գտնեն, կվերադարձնեն»։ Հարցին՝ հույս չունե՞ք, արձագանքց. «Էէէէ, հույսը վերջինն է մահանում»։ Գյուղի բնակիչների շրջանում, ըստ Հ.Արշակյանի, մտավախություն կա. «Պետք է ուղեղ չլինի, որ չվախենան»։ Նա կարծում է, որ գնալով, երբ ակտիվանան գյուղատնտեսական աշխատանքները, անասուններին տանեն արոտավայրեր, նման դեպքերը կավելանան, նաև կսկսվի մարդաորսը ինչպես 1990-ականներին էր։ Անասունների՝ թշնամու հսկողության տակ գտնվող տարածք անցնելու խնդրի լուծումը Արշակ Հակոբյանը չի կապում էլեկտրական հովիվիների հետ. «Անասունը եթե հանգիստ է, արածելով գնա, հանդիպի էլեկտրական լարին, հոսանքահարվի, առաջ չի գնա, հետ կգա, իսկ եթե անհանգիստ է, ճանճն իրեն նեղություն է տալիս, չի նայի լար կա, չկա, պոկելու է ու անցնի կառուցողական ընկերների տարածք»։ Ըստ գյուղապետի, հարցի լուծումը նորմալ փշալարն է սահմանին։
23:41
23:27
23:08
17:19
17:02
16:44
16:28
16:10
15:28
15:12
14:45
14:24
14:07
12:55
12:33
12:18
12:09
11:24
11:09
10:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47