ARM | RUS |

Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունները ՅՈՒՆԵՍԿՕ-ից պահանջում են փաստահավաք առաքելություն ուղարկել Արցախ

06.04.21 | 12:16

ՀՐԱՏԱՊ ՔԱՅԼԵՐ ՁԵՌՆԱՐԿԵԼՈՒ ԿՈՉ ԱՐՑԱԽ ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ ՈՒՂԱՐԿԵԼՈՒ ՊԱՀԱՆՋ

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Ն.Գ. տիկին Օդրի Ազուլային

Մենք՝ քաղաքացիական հասարակության մի խումբ կազմակերպություններ, հղում կատարելով Մշակութային ժառանգությունը դիտավորյալ ոչնչացնելու մասին ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թվականի հռչակագրին, Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին 1954 թվականի կոնվենցիային և կից երկու արձանագրություններին, ինչպես նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2347 (2017) բանաձևին, դատապարտում ենք Արցախում Ադրբեջանի կողմից հայկական մշակութային և կրոնական ժառանգության դիտավորյալ վնասումը և ոչնչացումը 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբերի Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում և դրա ավարտից հետո, և ահազանգում ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ին միջազգային իրավունքի կոպտագույն խախատումների մասին, որոնք նպատակաուղղված են տարածաշրջանում հայկական պատմական արմատները ջնջելուն և հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը յուրացնելուն: Հատկանշական ենք համարում, որ ադրբեջանական իշխանությունների պահվածքը վկայում է ոչ միայն միջազգային պարտավորությունների ակնհայտ խախտումների, այլ նաև՝ հայ ժողովրդի շարունակական խոշտանգման և նվաստացման նպատակի մասին, որը ոչ այլ ինչ է, քան հերթական հակամարտության բորբոքում այնպիսի ժամանակահատվածում, երբ Ադրբեջանը պաշտոնապես խաղաղության բանակցություններ է վարում:

Հարկ է ընդգծել, որ չնայած աշխարհագրական փոքր տարածքին, Արցախում են գտնվում ժառանգության կարևորագույն օբյեկտներ և հնագիտական նշանակալից ռեսուրսներ: Հայկական մշակույթի մոտ 4,000 նմուշներ կան Արցախում՝ ներառյալ 370 եկեղեցիներ, 119 ամրոցներ և պատմական և մշակութային այլ հուշարձաններ: Եկեղեցիները կառուցվել են 4-րդից 21-րդ դարերի ընթացքում: Արժեքավոր հնագիտական օբյեկտները, որոնցից հատկապես հարկ է հիշատակել Արցախում գտնվող Տիգրանակերտ հինավուրց քաղաքը, մ.թ.ա. 1-ին հարյուրամյակից մինչև մ.թ. 13-րդ հարյուրամյակի կառույցներ են:[1]

Ներկայումս առնվազն 1,456 հայկական պատմական և մշակութային հուշարձաններ հայտնվել են ադրբեջանական վերահսկողության ներքո: Դրանց թվում են 161 հայկական եկեղեցիներ, Տիգրանակերտի հնագիտական տարածքը, Ազոխի պալեոլիթյան քարանձավը, Նոր Կարմիրավանի դամբարանները, Միրիկը, Կերենը և հնագիտական տարբեր հուշարձաններ՝ պալատներ, կամուրջներ և պատմական թաղամասեր: Դրանցից զատ, ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված տարածքներում գործել են 8 պետական թանգարաններ և պատկերասրահներ՝ 19,311 ցուցանմուշներով, ինչպես նաև Շուշիի գորգերի թանգարանը և Շուշիի հայկական դրամի թանգարանը, որոնք գործում էին մասնավոր հիմունքներով:

Լուրջ մտահոգություններ կան՝ կապված ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող պատմական և մշակութային ժառանգության պահպանության հետ: Հաշվի առնելով վերջին տասնամյակների ընթացքում իր տարածքներում գտնվող հայկական մշակութային ժառանգության համակարգային բնաջնջման՝ Ադրբեջանի քաղաքականությունը, վերոհիշյալ մտահոգությունները հիմնազուրկ չեն: Առկա բազմաթիվ պատմական փաստերը վկայում են այն մասին, որ Ադրբեջանը ոչնչացնում է իր վերահսկողության տակ հայտնված հայկական ժառանգության օբյեկտները, իսկ հայկական պատմության գանձերն անհետանում են առհավետ: Ադրբեջանի կողմից հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը բացահայտ, դիտավորյալ և անշրջելիորեն ոչնչացնելու դեպքերը նոր չեն. այդպիսիք արձանագրվում են արդեն տասնամյակներ շարունակ: Նման գործելակերպի երկու աղաղակող օրինակներ են 1997-2006 թվականների ընթացքում Նախիջևանում գտնվող՝ Ջուղայի (Ջուլֆայի) հինավուրց հայկական գերեզմանոցի իսպառ ոչնչացումը, որտեղ բնաջնջվել են ընդհանուր թվով 28,000 հուշարձաններ (ներառյալ 89 միջնադարյան եկեղեցիներ, 5,840 ձեռնաշեն խաչքարներ և 22,000 հինավուրց տապանաքարեր), ինչպես նաև Քարվաճառի (Քելբաջարի) շրջանի Ծար գյուղում գտնվող հայկական հուշարձանների ոչնչացումը:

2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին Արցախում սանձազերծած պատերազմի առաջին իսկ փուլերից Ադրբեջանը կրկին անգամ թիրախավորել է հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը: Առաջին մեծ միջադեպն արձանագրվեց 2020 թվականի հոկտեմբերի 8-ին, երբ Շուշի քաղաքի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին երկու անգամ հրետակոծվեց ադրբեջանական զինված ուժերի կողմից՝[2] էական վնաս պատճառելով եկեղեցուն թե՜ դրսից, թե՜ ներսից: Կասկածից վեր է այն փաստը, որ Ադրբեջանը մշակութային ժառանգության նման թիրախավորմամբ կոպտորեն խախտել է միջազգային իրավունքի նորմերը, ինչպես նաև ՄԱԿ-ի և Եվրոպայի խորհրդի հանդեպ ունեցած պարտավորությունների շրջանակում իր ստանձնած հանձնառությունները:

2020 թվականի նոյեմբերի 6-ին Ադրբեջանը ռմբակոծեց Տիգրանակերտի մոտակայքում գտնվող հնագիտական ճամբարը՝ ոչնչացնելով հնագիտական երկու տնակները և վնաս պատճառելով մյուս երկուսին:[3],[4]

Այսօր, անգամ հրադադարի մասին հայտարարությունից հետո, ամենօրյա հաղորդումներն ազդարարում են Արցախում հայկական պատմական և մշակութային հուշարձանների թիրախավորման մասին: Արցախի հակամարտության գոտում բոլոր մարտական գործողությունների դադարեցման և լիակատար հրադադարի մասին 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո էլ մշտապես տեղեկություններ են ստացվում հայկական ժառանգության ոչնչացման կամ վնասման մասին: Մտահոգիչ առաջին լուրը վերաբերում էր Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու թիրախավորմանը:[5] Շուշիի նկատմամբ ադրբեջանական վերահսկողություն հաստատելուց կարճ ժամանակ անց սոցիալական ցանցերում շրջանառվում էին նկարներ և տեսանյութ,[6] որոնցում տեսանելի էր 19-րդ դարում կառուցված՝ Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին՝ մասնակի վնասված վիճակում, մասնավորապես՝ լրջորեն վնասված էին գմբեթը և զանգակատունը: Եկեղեցուն հասցված վնասները նկատելի արբանյակային լուսանկարներում:[7]

Սոցիալական ցանցերում հրապարակված մեկ այլ տեսանյութում երևում է, թե ինչպես են ադրբեջանական զինված ուժերը դիտավորյալ ոչնչացնում հայկական հուշարձաններն Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Առաքել գյուղում:[8]

Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի կողմից 2021 թվականի մարտի 27-ին հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես են ադրբեջանական զինվորականները (համազգեստի վրա բացահայտ է նաև թուրքական դրոշի առկայությունը) անարգանքի, վանդալիզմի ենթարկում Մատաղիսի Սուրբ Եղիշե հայկական եկեղեցին (19-րդ դար):[9]

Մարտի 30-ին սոցիալական ցանցերում հայտնվեցին լուսանկարներ, որտեղ երևում էր, թե ինչպես է ադրբեջանական վանդալիզմի պատճառով տուժում Շուշի քաղաքում գտնվող հուշարձանը՝ նվիրված Հայոց ցեղասպանության, Հայրենական պատերազմի և Ղարաբաղյան առաջին պատերազմի զոհերի հիշատակին:[10]

Ավելին, լուսանկարները և տեսանյութերը փաստում են, որ Ադրբեջանի նախագահն անձամբ է հրահանգել ջնջել հայկական հետքերն Արցախից:[11]

Ադրբեջանը պետական ամենաբարձր մակարդակով լծվել է հայկական առաքելական եկեղեցիների մշակութային յուրացմանը և դրանց « ալբանական» լինելու մասին կեղծ պնդումների լեգիտիմացման հաշվարկված քաղաքականությանը, ինչպես նաև հայկական կրոնական ժառանգության յուրացմանը, անարգմանը և անխտիր բոլոր օբյեկտների իսպառ ոչնչացմանը:

Պատերազմի ժամանակ մշակութային արժեքների դիտավորյալ ոչնչացումը կատարված հանցագործություն է: Պատմությունը ցույց է տալիս, որ ուրիշներին պատկանող քաղաքակրթության արժեքների նկատմամբ անհանդուրժողության ցանկացած դրսևորումը, մշակութային կամ կրոնական ժառանգության դիտավորյալ վնասումը կամ ոչնչացումը պետք է դատապարտվի ամենայն խստությամբ: Մշակութային արժեքների թիրախավորումը խստորեն արգելված է մի շարք միջազգային փաստաթղթերով (Զինված հակամարտության դեպքում մշակութային ժառանգության պաշտպանության մասին ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1954 թվականի Հաագայի կոնվենցիայով և դրան կից երկու (1954 թ. և 1999 թ.) արձանագրություններով, ինչպես նաև Մշակութային ժառանգությունը դիտավորյալ ոչնչացնելու մասին ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թվականի հռչակագրով):

Հաշվի առնելով վերոհիշյալ մտահոգությունները՝ մենք ընդգծում ենք մշակութային ժառանգության՝ որպես պատմության «ականատեսի» և ժողովուրդների ինքնության անքակտելի բաղադրիչի համամարդկային բնույթը, որը միջազգային հանրությունը պարտավոր է պաշտպանել և պահպանել ապագա սերունդների համար՝ արդի հակամարտություններից անդին:

Սույնով հղում ենք կատարում Մշակութային ժառանգությունը դիտավորյալ ոչնչացնելու մասին ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թվականի հռչակագրին, որում ճանաչվում է մշակութային ժառանգությունը պաշտպանելու կարևորությունը և վերահաստատվում է այն որևէ եղանակով դիտավորյալ ոչնչացնելու դեմ պայքարելու վճռականությունը, որպեսզի այդ մշակութային ժառանգությունը հնարավոր լինի փոխանցել ապագա սերունդներին:

Հղում ենք կատարում նաև Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին 1954 թվականի Հաագայի կոնվենցիային և դրան կից երկու արձանագրություններին, որոնց միացել են և՜ Հայաստանը, և՜ Ադրբեջանը, և որոնք հիմնված են Մասնակից պետությունների այն համոզմունքի վրա, որ «որևէ ժողովրդի պատկանող մշակութային սեփականության վնասումն հավասարազոր է ողջ մարդկության մշակութային ժառանգության վնասման»:

Հիշեցնում ենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2347 (2017) բանաձևի մասին, որում շեշտվում է, որ «մշակութային ժառանգության ապօրինի ոչնչացումը, զինված հակամարտության ընթացքում մշակութային ժառանգության թալանը և անօրինական փոխադրումը, այդ թվում՝ ահաբեկչական խմբերի կողմից, ինչպես նաև այս համատեքստում մշակութային արմատները և մշակութային բազմազանությունն հերքելու փորձերը կարող են սրացնել և խորացնել հակամարտությունները, արգելակելով հետհակամարտային ազգամիջյան համերաշխությունը՝ այդկերպ սասանելով ազդակիր պետությունների անվտանգությունը, կայունությունը, կառավարման համակարգը և սոցիալական, տնտեսական և մշակութային զարգացումը»:

Հիշեցնում ենք նաև Հաագայի 1954 թվականի կոնվենցիայի 23-րդ հոդվածի մասին, որի համաձայն բարձր Պայմանավորվող կողմերն իրավունք ունեն տեխնիկական աջակցության խնդրագրով դիմել ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ կազմակերպելու համար իրենց մշակութային արժեքների պաշտպանությունը, կամ՝ Կոնվենցիայի կամ դրա կատարման կանոնակարգերի կիրառությունից բխող ցանկացած այլ խնդրի առնչությամբ: Կազմակերպությունը պարտավոր է ցուցաբերել այդ աջակցությունն իր ծրագրի և ռեսուրսների շրջանակներում: Կազմակերպությունն իրավասու է սեփական նախաձեռնությամբ այս խնդրին վերաբերող առաջարկներ ներկայացնել բարձր Պայմանավորվող կողմերին:

Մենք տեղյակ ենք, որ 2020 թվականի դեկտեմբերի 11-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ն գործարկել է Հաագայի 1954 թվականի կոնվենցիայով իրեն վերապահված մանդատը, որի հիման վրա ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարը պատրաստակամություն է հայտնել՝ ստեղծելու անկախ տեխնիկական առաքելություն՝ գնահատելու համար Արցախում առավել նշանակալից մշակութային օբյեկտների վիճակը: Այնուհանդերձ, այդ գործընթացն ամիսներ շարունակ արհեստականորեն արգելափակվել է Ադրբեջանի կողմից:[12]

Այսպիսով, մեր լուրջ մտահոգությունն ենք հայտնում ՅՈՒՆԵՍԿՕ-ի արդյունավետ ներգրավումը խոչընդոտելու՝ Ադրբեջանի քաղաքականության առնչությամբ: Կոչով դիմում ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ ակնկալելով, որ վերջինս հաստատակամ քայլեր կկատարի և կձեռնարկի իրենից կախված բոլոր հնարավոր միջոցները՝ ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական ժառանգության պաշտպանությամբ արդյունավետորեն զբաղվելու նպատակով, ինչը հատկապես կարևոր է պատմական հուշարձանների դիտարվորյալ բնաջնջման և դրանց ինքնության աղավաղման փորձերի պայմաններում:

«Արևամանուկ» հոգեբանասոցիալական աջակցության հիմնադրամ

Բաց հասարակության հիմնադրամներՀայաստան

Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն

«Գյումրու առաջընթաց» ՔՀԶԿ ՀԿ

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ

Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

«Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՀԿ

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ

Իրավունքի զարգացման կենտրոն

«Լոգոս» իրավապաշտպան ՀԿ

«Խորան Արդ» ինտելեկտուալ կենտրոն ՀԿ

Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիա

«Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ

Կանանց ռեսուրսային կենտրոն

Հայ առաջադեմ երիտասարդություն ՀԿ

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ

«Հանուն հավասար իրավունքների» ՀԿ

Հանրային լրագրության ակումբ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

«Ռեստարտ» ուսանողականքաղաքացիական նախաձեռնություն

«Սինեմարթ» ԵՀԿ

«Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ

«Վստահություն» առողջապահական ՀԿ

«Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ

Ֆակտոր տեղեկատվական կենտրոն

[1] https://artsakhombuds.am/hy/document/792

[2] https://www.bbc.com/news/world-europe-54465172

[3] https://armenpress.am/eng/news/1034181.html

[4] https://hyperallergic.com/592287/tigranakert-artsakh-nagorno-karabakh-war/

[5]https://m.lenta.ru/news/2020/11/20/oskvern/?fbclid=IwAR2hxUoyihJzNtsjj7bNYcXUkeCyNBKgdn87UxQOnnxAby3n3s_3gg31hew

[6] https://archive.vn/hoX9a

[7] https://twitter.com/KarabakhRecords/status/1372140567996563462

[8]https://twitter.com/naghdalyan/status/1348922661318103040?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1348922661318103040%7Ctwgr%5E%7Ctwcon%5Es1_&ref_url=https%3A%2F%2Fru.armeniasputnik.am%2Fsociety%2F20210112%2F26072832%2FAzerbaydzhanskie-VS-oskvernili-armyanskie-pamyatniki-v-Gadrute–Nagdalyan-vylozhila-video.html

[9] https://www.facebook.com/permalink.php?story_fbid=829110147688192&id=100017676420633

[10] http://asbarez.com/201495/azerbaijanis-destroy-armenian-genocide-memorial-in-shushi/?utm_source=feedburner&utm_medium=feed&utm_campaign=Feed:+Asbarez+(Asbarez+News)&fbclid=IwAR3bO3DvNfglwlTkZ3vavTxJ0sJdLk0FZ_3hvpeiJ99u27n7CBwS5_iEnjM

[11] https://twitter.com/tbalayan/status/1372132714342715392

[12] https://en.unesco.org/sites/default/files/en_15_com_declaration_haut-karabakh_final_1.pdf


Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ N զորամասի կանանց գումարտակ

Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ N զորամասի կանանց...

15:55

Զգուշացում․ WhatsApp-ում ստեղծվել է Սերժ Սարգսյանի անունով հերթական կեղծ օգտահաշիվը

Զգուշացում․ WhatsApp-ում ստեղծվել է Սերժ Սարգսյանի անունով հերթական կեղծ...

15:48

Զինծառայող Վահան Պետրոսյանի մահվան դեպքի առթիվ ձերբակալված կա

Զինծառայող Վահան Պետրոսյանի մահվան դեպքի առթիվ ձերբակալված...

15:35

Սամվել Կարապետյանին ՔԿՀ դեռևս չեն տեղափոխել. նա ստացիոնար բուժում է ստանում «Նաիրի» բժշկական կենտրոնում. փաստաբան

Սամվել Կարապետյանին ՔԿՀ դեռևս չեն տեղափոխել. նա ստացիոնար բուժում է ստանում «Նաիրի» բժշկական...

15:17

Ձյունը չմաքրելու հետևանքները. Վնասվաքներով հիվանդանոցում է հայտնվել 177 մարդ, գերակշռող մասը՝ տարեցներ

Ձյունը չմաքրելու հետևանքները. Վնասվաքներով հիվանդանոցում է հայտնվել 177 մարդ, գերակշռող մասը՝...

15:03

Գեղարքունիքում բախվել են «Toyota»-ն ու «Nissan»-ը. մայրը մահացել է, տղան տեղափոխվել է հիվանդանոց

Գեղարքունիքում բախվել են «Toyota»-ն ու «Nissan»-ը. մայրը մահացել է, տղան տեղափոխվել է...

13:29

Հասկացա, որ ՔՊ վարչությունը չի ցանկանում, որպեսզի ես լինեմ նախընտրական ցուցակում. վարչապետի հետ հանդիպելու անհրաժեշտություն չկա. Հայկ Սարգսյան

Հասկացա, որ ՔՊ վարչությունը չի ցանկանում, որպեսզի ես լինեմ նախընտրական ցուցակում. վարչապետի հետ...

13:00

Չարենցավանում վիճաբանության հետևանքով 7 մասնակիցներից մեկը «ձախ ականջի կտրած վերք» ախտորոշմամբ դիմել է հիվանդանոց

Չարենցավանում վիճաբանության հետևանքով 7 մասնակիցներից մեկը «ձախ ականջի կտրած վերք» ախտորոշմամբ...

12:33

Ընտրություններում հաջողության հասնելու համար. Վահե Հովհաննիսյանի առաջարկը

Ընտրություններում հաջողության հասնելու համար. Վահե Հովհաննիսյանի...

12:09

Նիկոլ Փաշինյանը, դատավորներն ու «թավշյա նախադեպը». Հայկ Դեմոյան

Նիկոլ Փաշինյանը, դատավորներն ու «թավշյա նախադեպը». Հայկ...

10:56

ՀՀ ինքնիշխան տարածքում ադրբեջանցիները զննում են մարտական դիրք գնացող հայ զինվորներին․ քաղաքագետ

ՀՀ ինքնիշխան տարածքում ադրբեջանցիները զննում են մարտական դիրք գնացող հայ զինվորներին․...

10:07

Մնում է պարզել միայն մեկ հարց՝ որ թվականից է Թուրքիան աջակցում Փաշինյանին՝ 2018-ից, 2020-ից, թե 2023-ից․ Նարեկ Կարապետյան

Մնում է պարզել միայն մեկ հարց՝ որ թվականից է Թուրքիան աջակցում Փաշինյանին՝ 2018-ից, 2020-ից, թե...

09:35

Մի շարք հասցեներ կհոսանքազրկվեն

Մի շարք հասցեներ կհոսանքազրկվեն

09:02

Արևմուտքը խաղաղություն չի ուզում. ՌԴ ԱԳՆ

Արևմուտքը խաղաղություն չի ուզում. ՌԴ ԱԳՆ

17:20

Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների կողմից իրականացվել է Երասխ-Սադարակ երկաթուղային հատվածի ենթակառուցվածքի ընթացիկ վիճակի համատեղ զննում

Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների կողմից իրականացվել է Երասխ-Սադարակ երկաթուղային հատվածի...

17:12

Ակնհայտ է, որ արևմտյան կառույցները սատարում են այս հակաժողովրդավարական իշխանություններին. Շարմազանով

Ակնհայտ է, որ արևմտյան կառույցները սատարում են այս հակաժողովրդավարական իշխանություններին....

17:02

Հայաստանում ցմահ ազատազրկման դատապարտված սիրիացի վարձկանները Թուրքիայի միջոցով փոխանցվել են Սիրիայի իրավասու մարմիններին

Հայաստանում ցմահ ազատազրկման դատապարտված սիրիացի վարձկանները Թուրքիայի միջոցով փոխանցվել են...

16:45

Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Վահան Պետրոսյանի դին՝ հրազենային վնասվածքով

Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Վահան Պետրոսյանի դին՝ հրազենային...

16:39

Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը և Վագիֆ Խաչատրյանը ադրբեջանցիների կողմից քիչ առաջ հանձնվեցին ՀՀ համապատասխան մարմիններին. Փաշինյան

Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը և Վագիֆ Խաչատրյանը ադրբեջանցիների կողմից քիչ...

16:28

Պետական համակարգում պարգևավճարների մասին որոշումները գաղտնիության բնույթ չունեն. ՀՀ կառավարության պարզաբանումը

Պետական համակարգում պարգևավճարների մասին որոշումները գաղտնիության բնույթ չունեն. ՀՀ կառավարության...

16:05

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Հայկական մամուլ

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ գցել

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ...

09:16

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու համար

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու...

09:01

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր հասունանալ

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր...

09:44

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

09:33

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի վրա

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի...

09:15

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն է»

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն...

09:01

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց կանոնների»

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց...

09:56

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են բերելու»

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են...

09:45

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ կառավարության

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ...

09:33

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում...

09:16

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

09:02

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած դատավորը

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած...

09:55