Առեւելյան Թիմորում եւ Ինդոնեզիայում առնվազն 157 մարդ է զոհվել վարարումների եւ սողանիների հետեւանքով: Ապրիլի 6-ին այդ մասին հաղորդել է Agence France-Presse գործակալությունը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին:
Ինդոնեզիայի Տարերային աղետների վերացման գործակալության տվյալներով՝ կղզիներում զոհվածների թիվը հասել է 130-ի, Արեւելյան Թիմորում արձանագրվել է 27 մահ:
Ապրիլի 5-ին Reuters գործակալությունը, վկայակոչելով տեղի իշխանությունների ներկայացուցիչներին, հայտնել էր, որ Արեւելյան Թիմորում եւ Ինդոնեզիայում տարերքի հարվածի զոհ է դարձել առնվազն 113 մարդ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: