ԱԺ «Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի» մշտական հանձնաժողովը ՀՀ-ում «COVID-19-ի հետևանքով իրականացվող հեռավար կրթության հոգեբանական ազդեցությունը կրտսեր դպրոցականների, նրանց ծնողների և ուսուցիչների վրա» թեմայով քննարկում է կազմակերպել։ Մանկական զարգացման հիմնադրամի ներկայացուցիչ Արմինե Բուրմանյանի խոսքով, ցածր եկամուտ ունեցող ընտանիքների երեխաներն ավելի շատ խնդիրների են բախվել՝ հեռավար ուսուցման ընթացքում. նրանց ունեցել են թվային սարքերի բացակայության, ինտերնետի հետ կապված բազմաթիվ հարցեր։ «Բայց անկախ եկամուտից, բոլոր ծնողները խնդիր են ունեցել համատեղելու իրենց տարբեր դերերը՝ որպես ծնող, ընտանիքը խնամող և արդեն նաև երեխայի դասերը պատրաստող։ Նրանք հիմնականում չեն կարողացել բավարարել իրենց ուսումնական, կրթական պահանջները»,- ասաց նա։ Ինչ վերաբերում է երեխաների հույզերին, ապա Արմինե Բուրմանյանը նշեց, որ երեխաներն ունեցել են ինքնավստահության և կենտրոնացվածության պակաս, անօգնականության զգացում, անհանգստություններ, մենակության և անորոշության զգացում։ «Գյուղական բնակավայրերի երեխաներն ավելի քիչ են զգացել մեկուսացման բացասական հետևանքները, քանի որ ավելի շատ հնարավորություն են ունեցել տնից դուրս գալու»,- նշեց նա։ Ինչ վերաբերում է խոցելի ընտանիքներին, ապա ծնողները նշել են, որ հեռավար դասապրոցեսի ընթացքում ավելի շատ են բացասական զգացողություններ ունեցել, քանի որ չեն կարողացել բավարարել երեխաների կրթական պահանջները։ «Նման խմբի երեխաների թվում են երեխաները, որոնք առանձին սենյակ չեն ունեցել, կամ բազմազավակ ընտանիքի երեխա են։ Ոչ խոցելի ընտանիքները ևս բացասական հույզեր են ունեցել, քանի ոչ երեխաներն անհրաժեշտ քանակով չեն ստացել կրթություն»,- ներկայացրեց նա։
Աղբյուր` Panorama.am
15:22
11:12
10:45
10:19
10:03
21:07
19:03
18:52
18:35
18:17
18:03
14:19
14:06
13:42
13:28
13:13
10:54
10:45
10:19
10:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03