Ապրիլի 6-ին Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն ընդունել է ՊԵԿ նախագահ Դավիթ Պողոսյանին, որի ժամանակ քննարկվել են պատերազմական գործողությունների հետևանքով հարկ վճարողների մոտ առաջացած խնդիրների կարգավորման հետ կապված հարցեր: Արցախի ԱԺ-ից հայտնում են, որ հարկային բեռի թեթևացման, գործարարության համար առավել բարենպաստ հարկային դաշտի ձևավորման նպատակով Ազգային ժողովի կողմից ընդունվել են 2 նոր օրենքներ, 17 օրենքներում կատարվել են փոփոխություններ: Ընդունված օրենքների կիրարկումն ապահովելու նպատակով կառավարության որոշումների հիման վրա պետական եկամուտների կոմիտեի կողմից միջոցառումներ են իրականացվում: Դավիթ Պողոսյանը ներկայացրեց ամփոփ տեղեկատվություն, համաձայն որի՝ օկուպացված համայնքներում փաստացի գործունեություն իրականացրած 521 հարկ վճարողների տրամադրվել են շուրջ 197 մլն դրամի չափով հարկային և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններ: «Հարկային և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին» օրենքի համաձայն՝ 5603 հարկ վճարողներ ազատվել են ավելի քան 6 մլրդ 300 մլն դրամի չափով պարտավորություններից: Ընթացքի մեջ են մի շարք այլ միջոցառումներ: Առաջիկա օրերին կմեկնարկի վճարված ձեռնարկատիրական վարկերի, փոխառությունների և դրանց սպասարկման համար տոկոսների չափով վճարված հարկերի գումարների 50 տոկոսի վերադարձման գործընթացը: Արթուր Թովմասյանը կարևորել է հարկային բեռի թեթևացմանն ուղղված կառավարության ծրագրերը ու ընդգծել դրանք հետևողական իրականացնելու անհրաժեշտությունը:
18:18
17:44
17:22
17:05
16:55
16:23
16:05
14:09
13:48
13:24
13:07
12:36
12:21
12:06
11:45
11:33
11:15
10:55
10:33
09:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01