Սփյուռքահայ գործարարների նախաձեռնությամբ ստեղծվել է Hye Combinator (Հայ Կոմբինատոր) մենթորական հարթակը, որը միտում ունի միավորել ՏՏ ոլորտի հայ գործարարներին և խթանել տեխնոլոգիաների զարգացումը Հայաստանում։ Նախագծի մասնակից երկու կողմերը՝ մենթորները և ձեռներեցները հնարավորություն կստանան հաղորդակցվել և համագործակցել միմյանց հետ։ Մենթորները, ովքեր Միացյալ նահանգներում բնակվող փորձառու մասնագետներ են տարբեր ոլորտներում, ուղիղ կապի մեջ կլինեն ձեռներեցների հետ և կօգնեն նրանց մասնագիտական խորհուրդներով։
Հայ Կոմբինատորը սկսել են երկու սփյուռքահայ գործարարներ. Nicholas Cabraloff-ը՝ ներդրումային վերլուծաբան Whale Rock Capital Management (Վեյլ Ռոք Քեփիթալ Մենեջմենթ) ընկերությունում և Chris Abkarians-ը՝ համահիմնադիր Juno (Ջունո) ֆինթեք ընկերությունում։ Ե՛վ Նիքոլասը, և՛ Քրիսը Հարվարդ Բիզնես Դպրոցի շրջանավարտներ են։
Քրիս Աբկարիանսը նշում է. «Մենք արդեն երկար ժամանակ է ինչ կապի մեջ ենք Միացյալ Նահանգներում գտնվող մի շարք հայ ձեռներեցների հետ և տեսնում ենք, որ շատերը հետաքրքիր նախաձեռնություններ են սկսել, սակայն տեղյակ չեն միմյանց մասին։ Այդպիսով մտահաղացում առաջացավ ստեղծել մի կապող հարթակ, որտեղ հաջողություն գրանցած անձիք կկիսվեն իրենց գիտելիքներով և փորձով։ Իսկ հետագայում մտածեցինք նաև ընդգրկել սկսնակ գործարարներին և կապել նրանց մասնագետների հետ»։
Նիքոլաս Քաբրալոֆը նշում է. «Մենթորի հետ անհատական շփումը արդյունավետ է, բայց էլ ավելի արդյունավետ է, երբ հնարավոր է միաժամանակ տասնյակ մենթորների կարծիքներ լսել։ Այս պատճառով, նախագիծը իրականացնելու համար մենք ընտրել ենք Slack (Սլեք) պլատֆորմը»։
Սլեքում կան առանձնացված խմբեր ըստ թեմաների, ինչպիսիք են օրինակ՝ Ֆինանսավորումներ, Վաճառք և Մարքեթինգ, Ռազմավարություններ, Իրավաբանական Հարցեր, Մարդկային Ռեսուրսներ և այլն։
Ներկա պահին Հայ Կոմբինատորին են միացել ավելին քան 25 մենթորներ, իսկ սկսնակ
գործարարների թիվը գնալով ավելանում է։
Հայ Կոմբինատորը ամբողջովին անվճար է։ Դիմելու համար անհրաժեշտ է այցելել գլխավոր կայք և լրացնել հայտը։ Հարկավոր է նշել դիմորդի անունը, linkedin հղումը, և կարճ բնութագիր բիզնեսի մասին։ Ընկերությունը կամ ստարտափը պետք է տեխնոլոգիական բնույթի լինի։ Խրախուսվում է, որ դիմորդները անցած լինեն գաղափարի փուլը։ Այն անձիք ովքեր ցանկանում են դառնալ մենթոր, կարող են գրել նամակ հետևյալ էլ. հասցեին ՝ [email protected]։
Լանա Պետրոսյան, Հայաստանի Բիզնես Հրեշտակների Ցանց
15:55
15:48
15:35
15:17
15:03
13:29
13:00
12:33
12:09
10:56
10:07
09:35
09:02
17:20
17:12
17:02
16:45
16:39
16:28
16:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55